Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկի հիշողությունները (1991-1993թթ.)
2018
ՈՒԴԿ 94
ԲԲԿ 63,3
036
Ա. Կ. Հովհաննիսյան
036
ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
Առաջին գիրք
Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկի հիշողությունները (1991-1993թթ.) / Ա. Կ. Հովհաննիսյան.– 2018թ – 224 էջ
Գիրքը պարունակում է 1991-1993թթ. Լեռնային Ղարաբաղում պատերազմական իրադարձությունների մասնակցի հիշողությունները: Գրքի լույս ընծայումը հեղինակը պատշաճեցրել է այսպես կոչված` «Սումգայիթյան ջարդերի» 30-ամյակին - Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում էթնիկական հողի վրա անկարգություններին, որոնք էլ հրահրել են այդ պատերազմական գործությունները:
Հրատարակությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար:
Գիրքը թարգմանված է հայերեն հավատարիմ մնալով բնագրին, տեղակայված փաստաթղթերին, և հեղինակի մտորումներին
ՈՒԴԿ 94
ԲԲԿ 63,3
No Հովհաննիսյան Ա.Կ., 2018
Նախաբանի փոխարեն
Գրեթե 30 տարի մտածում էի` գրե՞լ այս պատմության մասին, թե` ոչ։ Երկար տարիներ երազիս գալիս են և հանգիստ չեն տալիս մեր բոլոր վիրավորները, զոհվածները, զոհվածների լաց լինող կանայք և երեխաները, մինչ այսօր անվերադարձ անհայտ կորածները, անարդար պատերազմով խաբված մարտիկները, ովքեր հավատացին մեզ, իշխանություններին, ինձ հետ միասին անցան մարտական ճանապարհ՝ Ղարաբաղի ազատագրման, Հայրենիքի պաշտպանության դրոշի ներքո: Չեմ կարող չգրել այն մասին, թե ինչպես էր այս պատերազմը ձեռնտու քաղաքական գործիչներին: Հազարավոր փախստականներ, ավերածություններ, աղքատություն՝ արդյունքն էին իրենց վարած քաղաքականության: Հիմա այդ գործողությունները ես անվանում եմ հայ ժողովրդի ցեղասպանություն, որ կազմակերպել էին մեր նոր իշխանավորները: Մարդկության պատմության մեջ ամեն ինչ կրկնվում է՝ այդպես եղել է տասնյակ, հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, միայն փոխվել են ստորաբար գործող անձանց անունները:
1980- ականների վերջին Սումգայիթյան իրադարձությունները տակնուվրա արեցին (փոթորկեցին) աշխարհասփյուռ հայության հոգիները: Քաղաքական գործիչների մեկնաբանմամբ այս իրադարձությունները չորակվեցին որպես հայերի ցեղասպանություն, իսկ ճշմարտությունը ցայսօր ծածկվում է, մոլորության մեջ գցելով և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին, ովքեր տարիներ շարունակ համերաշխ ապրել են կողք կողքի: Պատմությամբ ապացուցված է, որ մեծ
տերությունների կործանման կարևորագույն գործոն են հանդիսանում ազգամիջյան ընդհարումները (բախում, հակամարտություն): Խորհրդային և հետխորհրդային տարածաշրջանում գրեթե 30 տարի դիտվել է քաղաքացիական պատերազմների շարք՝ Հայաստանում, Ադրբեջանում, Չեչնյայում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Մերձդնեպրում, փորձվել է ամրությունը Թաթարստանում, Բաշկիրիայում, Յակուտիայում, հիմա նաև Ուկրաինայում: Եվ ամենուր ավերածություններ, հասարակ մարդկանց մահեր, ամենուր փախստականներ, աղքատություն, ծաղր ու ծանակի են ենթարկում սեփական ժողովրդին, ազգամիջյան թշնամանք և արյուն ներարկում: Նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին հիմարեցրին նորաթուխ առաջնորդների՝ անհասկանալի տեսակի ինքնակոչների կողմից հնչեցրած կարգախոսներով, դատարկ խոստումներով: Այդ նրանք՝ այդ առաջնորդներն էին հրում մարդկանց մսաղացի մեջ՝ երեկվա ընկերներն ու հարևանները սկսեցին իրար սպանել: Շատ վատ ժառանգություն է ստացել մեր սերունդը։ Ի՞նչ ասել մեր երեխաների ու թոռների մասին։ Հնարավոր է պետք անցնեն ոչ թե տասնյակ, այլ հարյուրավո՜ր տարիներ, որպեսզի վերականգնվի մարդկանց վստահությունը, արմատապես փոխվի ազգերի ու ժողովուրդների հոգեբանությունը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հին՝ նորմալ կյանքին, ընկերությանը, իսկ գլխավորը՝ հասկանալ, որ վերադարձը սեփական պատմական արմատներին` չպետք է հրահրի ազգամիջյան ընդհարումներ, որտեղ չեն լինում հաղթողներ:
Ես դպրոցում լավ եմ սովորել և մանկուց շատ սիրել եմ կարդալ պատմական գրքեր հայերեն և ռուսերեն լեզուներով: Ընդ որում` ես պատմաբան չեմ, այլ իմ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու մասնակիցն եմ: Եվ այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում պատմել, այդ թվում` իմ-մեր հետնորդների համար Ղարաբաղի իրական պատմությունը, չթողնելով, որ այն հետագայում կպատմեն նրանք, ովքեր ոչինչ չեն տեսել և չգիտեն, բայց ովքեր իրենց իրավունք կվերապահեն ամեն ինչ գլխիվայր շրջել և իրենց իրականությանը չհամապատասխանող խզբզանքներով, կրկին կշփոթեցնեն մեր ժողովուրդներին և կհրահրեն նոր անարդար պատերազմներ: Ամենայն հավանականությամբ հայ ժողովրդի պատմությունը հենց այդպես էլ գրվել է: Այլապես ինչպես՞ հասկանալ, որ մեր նախնիները քիչ թվով մարտիկներով մշտապես հաղթել են բազմահազարանոց թուրքերին, իրանցիներին, և դրանով իսկ մեզ ժառանգություն է մնացել շատ փոքր հողակտոր` հանրապետության անվան տակ: Արդյո՞ք չեն եղել դավաճաններ «հերոսները», որոնց մասին պատմությունը լռում է (որտե՞ղ է մեր մեծ զորավար և թուրքերի ահը՝ Անդրանիկ փաշան, որտե՞ղ և ինչո՞ւ է փախել նա իր իսկ Հայրենիքից): Պատմությունը չի կարելի գրել ինչ-որ մեկի թելադրանքով, այն չի կարելի աղավաղել, որքան էլ որ դառը լինի, հետևապես` այն նույնիսկ, եթե անգամ մեզ չպատժի, խստագույնս կպատժի մեր սերունդներին: Այդ պատճառով կփորձեմ ոչինչ չթաքցնելով ամեն ինչ իրավացիորեն պատմել, իմ՝ ականատեսի բառերով, որոնք այն ժամանակ մտածել և զգացել եմ՝ թող որ դա լինի ինչ- որ տեղ կտրուկ, անգամ կոպիտ
և բոլորովին ոչ գրական: Ես գրող չեմ, ես սովորական մարդ եմ, երկրիս իրավիճակից ելնելով, դարձած շարքային մարտիկ: Ուզում եմ հիշել շատ մարդկանց՝ նրանց, ովքեր արժանի են բարի հիշողությունների, և՛ նրանց, ովքեր բացի անեծքներից արժանի չեն ոչնչի, բայց թող նրանց էլ հիշեն հետագայում դժբախտություններից խուսափելու համար:
Առաջին մաս: Երկրաշարժ
1988 թվականին Հայաստանում տեղի ունեցավ անսպասելին՝ երկրաշարժ: Ես աշխատում էի քաղաք Հոկտեմբերյանում նոր կառուցվող կաթսայատանը, «Գազպրոմմոնտաժ» ձեռնարկության բրիգադում որպես գազակտրող: Բրիգադիր Կոլյան առաջարկեց որ հավաքենք գազաբալոնները, կտրիչները, խողովակները և օգնության ուղևորվենք Լենինական: Գնացինք՝ ես, Մաթոսը, Կոլյան, Արտուշը, Միքայելը: Լենինականը ողջ հայության համար եղել, կա ու կլինի ամենասիրելի, ամենաուրախ քաղաքը Հայաստանում: Մեզ նշանակեցին օգնել մանկական հիվանդանոցում: Պատկերը սարսափելի էր՝ ամենուր լաց, մարդկային ճիչեր, շատ մեծ քանակությամբ դագաղներ, բազմաթիվ դիակներ, մեծաքանակ տեխնիկա՝ կռունկներ, տրակտորներ, բուլդոզերներ, մեքենաներ… Ձեռքերս դողում են, չեմ կարողանում կտրել երկաթյա հիմնակմախքները, հանելու երեխաների, բժիշկների դիակները, արցունքներն ակամայից հոսում են: Մենք Լենինականում 3 շաբաթ օգնություն ցուցաբերելուց հետո վերադարձանք տուն: Գրեթե 10 օր ուշքի էինք գալիս սարսափից և կարգին աշխատել չէինք
կարողանում: Փառք Աստծո, մեզ ոչ ոք միայնակ չթողեց այդպիսի դժբախտության հետ: Օգնություն հասնում էր ամեն տեղից՝ Խորհրդային Միության Հանրապետություններից և հատկապես շատ արտասահմանի և Ռուսաստանի հայկական համայնքներից: Հեռուստացույցով, և ընդհանրապես ասում էին (Նիկոլայ Ռիժկով), որ օգնության այն ողջ ծավալով, որը հասնում էր Հայաստան, կարելի էր մի քանի անգամ հիմքից քանդել և նորից կառուցել ամբողջ հանրապետությունը: Երևի, դա ճշմարտություն էր, բայց բնակչության համար դա չէր կարևոր՝ մարդիկ որոնում և թաղում էին զոհերին: Հայաստանն արդեն գտնվում էր պատերազմական վիճակում՝ նոր ղեկավարները շարունակում էին թալանել և խճճել ժողովրդին Ղարաբաղում պատերազմի մասին կարգախոսներով: Ստացված օգնությունները հաճախ էին ինչ-որ տեղ անհետանում, որն հիմնականում վերագրում էին պատերազմին։ Շատ մարդիկ երկրաշարժի գոտուց փախնում էին ով որտեղ կարող է, շատերը, ովքեր մնացին, մինչ այսօր ապրում են բարաքներում և աղքատության մեջ: Բայց վերադառնամ այն ժամանակներ: Լուրերով լսեցինք Ադրբեջնական ԽՍՀ-ում Սումգայիթ քաղաքում հայերին կոտորածի մասին: Երևանում և Հանրապետության մի շարք շրջաններում սկսվեցին ինչ-որ ցույցեր, բայց ինչպես շատերը, ես դրան սկզբից նշանակություն չէի տալիս և համարում էի դատարկաբանություն: Այդ ընթացքում Հայաստանում կոմունիստներին դուրս էին մղում, ընթանում էր անհասկանալի հեղաշրջում: Ամեն օր, էլ ավելի շատ էին հեռուստացույցով ցուցադրում ցույցեր, որոնք ընթանում էին
ողջ Խորհրդային Միությունում: Ի հայտ եկան կամավորներից կազմավորված առաջին ոչ պաշտոնական դաշտային ջոկատները, որոնք միավորվեցին՝ ՀԱԲ (Հայկական Համազգային Բանակ) անվանման ներքո: Նրանք առաջինն էին ուղևորվում Ղարաբաղ (ՀԱԲ –ի հրամանատար Վասիլյանը իբր մահացել է «պատահական կրակոցից», ջոկատները ցրվել են, մի քանիսը սկսեցին «աշխատել» ՊԱԿ –ի նկուղերում, այդ մասին 1993 թվականին պատմում էր Աշոտ Խաչատրյանը Տանձուտ գյուղից մեկը ՀԱԲ-ի ջոկատի առաջին մարտիկներից): Հետո պարզվեց, որ տվյալ ինֆորմացիան հորինել է հենց նույն Աշոտը: Հայաստանից դուրս էին մղում ադրբեջանցիներին՝ նրանցից խլում էին տները (լավագույն դեպքում գնում էին շատ ցածր գնով), ծեծում, ծաղրում էին հատկապես՝ Մեղրիի, Կապանի, Մասիսի, Արտաշատի, Կիրովականի շրջաններում: Ես, ինչպես նախկինում, քիչ էի հետաքրքրվում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ հեռու էի քաղաքականությունից և չէի հավատում անցնող առաջնորդներին, հատկապես, երբ ամեն օր, ամեն ժամ ասում էին ժողովրդին ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կատարված վայրագությունների ու դաժանության մասին Սումգայիթում, Բաքվում, Ղարաբաղում: Շատերիս մոտ հարց էր ծագում՝ ինչի՞ համար: Չէ՞ որ հայտնի է, մենք տարիներով ընկերություն ենք արել, մարտնչել ենք մեկ թուրքերի դեմ, մեկ իրանցիների դեմ, մեկ գերմանացիների դեմ, բայց երբեք միմյանց միջև չենք պատերազմել: Եվ խորհրդային ժամանակներում հաշտ ապրել ենք, որպես հայրենակից աջակցել ենք միմյանց, ընտանիքներ ստեղծել, սովորել ենք,
ծառայել ենք բանակում՝ կերել ենք միասին, հյուր ենք գնացել միմյանց, իսկ հիմա եկե՜ք, կրակե՞նք միմյանց վրա:
Բայց թշնամություն երբեք չի՜ եղել, և չի՜ կարող լինել: Ինչո՞ւ կոմունիստներին, խելոք մարդկանց, չեն տալիս հնարավորություն, լուծել հարցերն առանց զենքի, խաղաղ ճանապարհով: Քաղաք Հոկտեմբերյանում ցույցերը կազմակերպել էին՝ Սեդրակ Հովհաննիսյանը (Սեթո) գյուղ Արմավիրից, Մուրադը Մյասնիկյանի անվան խորհտնտեսությունից (սովխոզ), Սամվելը՝ «ՀՀՇ (Հայկական Համազգային Շարժում) կուսակցական իշխանության» ջոկատի հրամանատարը, Սմբոն, Ռուստամ Գասպարյանը, Զավենը, Գուգոն, Արմենը Ջանֆիդա գյուղից: Գրեթե բոլոր այս տղաներին գիտեի, նրանցից մի քանիսի հետ սամբոյով ենք զբաղվել: Ռուստամը, Սամվելը, Սմբոն, Արմենը, Զավենը իմ փեսայի՝ Մուշեղի (Պելե) և զարմիկի՝ Ռաֆիկի ընկերներն էին, ես նրանց հետ հաճախ էի շփվում: Նրանցից ոչ մեկ չուներ բարձրագույն կրթություն, նրանք անգամ միջնակարգ դպրոց չէին ավարտել, աշխատում էին խորհտնտեսություններում, վարորդներ, խոսել նորմալ չէին կարողանում, իսկ հիմա ուզում են դառնալ առաջնրդներ, ստեղծել ջոկատներ Լևոն Տեր- Պետրոսյանի նոր կուսակցության՝ ՀՀՇ-ի ներքո, գոռում են, բղավում, որ թուրքերը (ադրբեջանցիները) սպանում են, ոչնչացնում մերոնց, ցույց են տալիս ինչ-որ նկարներ, որտեղ ադրբեջանցիները դանակով հղի կնոջ փորից կտրում հանում են երեխայի, մյուս ադրբեջանցին կտրում է երեխայի ու մոր գլուխները: Այս սարսափելի հեքիաթները և ազդում էին բնակչության մեծամասնության վրա, հատկապես թմրամոլների
և քրեական ներկայացուցիչների վրա (նրանցից ոմանք արդյունքում կդառնան «հրամանատարներ, քաղաքական գործիչներ, հերոսներ»): Այն ժամանակ ես ձգտում էի հեռավորություն պահպանել նման մարդկանցից, չշփվել նրանց հետ: Հնարավոր է, որ այդ պատճառով ես ժամանակին չկարողացա գնահատել այդ ատելություն ներշնչող տեղեկությունների ազդեցության վտանգներն և հետևանքները այդպիսի «մարդկանց» վրա, որ երկու կողմից ծնում էր հայ- ադրբեջանական հակամարտություն, ես անգամ չէի կարող մտածել, որ շուտով այս սարսափելի պատմություններն իրականություն կդառնան: Ես զուր թերագնահատեցի իրավիճակի վտանգավորությունը։ Հոկտեմբերյանում ստեղծված առաջին ջոկատի հրամանատարը՝ Սամվելը, ումից հետո պաշտոնը խլեց Ռուստամ Գասպարյանը, Սմբոն,Արմենը, Գագոն, Զավենը, որոնց հովանավորում էին նոր կուսակցության առաջնորդները Վազգեն Սարգսյանը, Ալիկ Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, որոնք էլ հետո զբաղեցրին պաշտպանության նախարարի, ՆԳՆ նախարարի, պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնները, ստեղծեցին ոչ մեծ ջոկատ Սամվելի գլխավորությամբ (գյուղ Ջանֆիդա) և շրջանում սկսեցին շորթել (ռեկետ) բոլոր պաշտոնյաներին, վաճառականներին, կոմունիստներին: Աստիճանաբար հանրապետությունում փակվում էին բոլոր գործարանները և կազմակերպությունները, ի հայտ էին գալիս կոոպերատիվները: Փակեցին և մեր կազմակերպությունը, և ես տեղավորվեցի Հոկտեմբերյանի հացի գործարանում որպես զոդող: Հացի գործարանի տարածքում ես ու կինս սենյակ վարձեցինք և բացեցինք
խոհանոցային արտադրություն, արտադրանքը իրացնում էինք ռուսական զորամասերի տարածքներում: Գործը շահութաբեր էր, ապրել կարելի էր: Ընկերներիս (Հարութի, Խաչիկի, Ռոմիկի, Էդիկի, Սմբոյի, Վաչիկի) հետ մի քանի անգամ գնացել ենք Երևան լսելու, թե ի՞նչ են խոսում հանրահավաքներին, ինչո՞ւ չկա ջուր, գրեթե չկա էլեկտրականություն: Յուրաքանչյուր հանրահավաքին դրա կազմակերպիչները պահանջում էին վերադարձնել մեկ Ղարաբաղը, մեկ Արցախը (չճանաչված անկախ հանրապետություն Լեռնային Ղարաբաղում)՝ իրենք էլ չէին կողմնորոշվում, թե ինչ են ուզում, միայն խճճում էին ժողովրդին: Մենք կարծում էինք, որ այդ ամենը դատարկաբանություն է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը թափ էր հավաքում, ղեկավար պաշտոններից հեռացնում էին բոլոր կոմունիստներին, հաճախակի էին դարձել կրակոցները, շորթումը, գողությունները: Մի անգամ Երևանից վերադառնալիս, ես իմացա, որ հացի գործարանը վաճառել են, նոր տնօրենը Կրասնոդարի երկրամասից է, անունը՝ Սերգեյ, շատ աշխատակիցների, այդ թվում ինձ ապօրինաբար հեռացրել է աշխատանքից և հավաքում է նորերին՝ իր կողմնակիցներին: Փակվել էր նաև իմ ու կնոջս կոոպերատիվը: Տնօրեն Սերգեյը գլխավոր ինժեների հետ միասին՝ Շուրա անունով, միանգամից դարձան Լևոն Տեր-Պետրոսյանի իշխող ՀՀՇ կուսակցության անդամներ և որպես կուսակցության տարածաշրջանի մասնաճյուղ հրաման արձակեցին, որի համաձայն բոլոր տղամարդիկ մինչև 50 տարեկան հասակը պարտադիր պետք է ծառայեն և մասնակցեն մարտական գործողություններին Ղարաբաղում,
հակառակ դեպքում նրանք կհեռացվեն: Մենք՝ ես ու Հարութը հետաքրքրվեցինք, թե ինչու՞ մենք և ուրիշ մարդիկ կորցրել են աշխատանքը: Նա բացատրեց, որ մենք ՀՀՇ կուսակցական իշխանության ֆիդայի չենք (ֆիդայի մեր ժողովուրդն անվանում է մարտիկ – կամավորներին, դա հին բառ է, այդպես անվանում էին Հայաստանի պաշտպաններին 1915 թվի Եղեռնի ժամանակներում), և խորհուրդ տվեց դիմել քաղգործկոմի նախագահին՝ Նորիկ Մնոյանին: Հաջորդ օրը մենք դժվարությամբ, բայց մտանք Մնոյանի մոտ: Նա հայտարարեց, որ գործարանն արդեն նոր տնօրենի մասնավոր սեփականությունն է: Եվ, իբր, կան հրամաններ աշխատանքի ընդունել «իրենց մարդկանց»՝ նոր իշխանության կողմնակիցներին: Մնոյանն առաջարկեց նաև մեզ միանալ իրենց և մասնավորապես Սամվելի ջոկատին: Ես ուզում էի խփել նրան, բայց ինձ բռնեց Հարութը: Այսինքն, ճիշտ է, որ ժողովուրդն իրենց համար օտար է: Մենք գնացինք Երևան ՀՀՇ – ի շտաբ, Վանո Սիրադեղյանի մոտ, պատմելու գործարանում ստեղծված իրավիճակի մասին: Նա համառորեն խորհուրդ էր տալիս մեզ մտնել Հոկտեմբերյանի ՀՀՇ-ի ջոկատի կազմ, գրանցվել որպես ֆիդայի և պատրաստ լինել գնալ, պատերազմել Արցախի համար, իսկ իրավաբան՝ Ժաննային հրամայեց խումբ պատրաստել Հոկտեմբերյանում, ստուգելու համար մեր տեղեկությունները գործարանի մասին և ոչ միայն: Վանո Սիրադեղյանը բացեիբաց խոսում էր այսպես՝ «Երբ վիրավորում են ապագա ֆիդայիներին, ովքեր չեն խնայում իրենց կյանքը, նշանակում է՝ մենք, ինքներս ենք ժողովրդին մտցնում փակուղի, ստացվում է, ժողովուրդը կռվում է, իսկ
մենք նրանց լքո՞ւմ ենք»: Մի քանի օրից հանձնաժողովը Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ իսկապես եկան գործարան, որտեղ հավաքվել էին բոլոր հեռացվածները: Հանկարծ մեզ ասացին, որ գործարանի ղեկավարությունը Նորիկ Մնոյանի և Վանո Սիրադեղյանի հետ գնացել են Ճակատամարտի կողմը՝ ռեստորան: Ամեն ինչ հասկանալի դարձավ՝ հերթական անգամ ժողովրդին խաբել են նուրբ բառերով, իսկ իրենք կիսվում են տնօրեններով: Այն մասին, ինչպես էր կատարվում իշխող կուսակցության կողմից իրավիճակի զավթումը տեղում և կոմունիստական ու տեղի ղեկավարների հեռացումը՝ ինձ իր ժամանակին պատմել է ՀՀՇ Հոկտեմբերյանի ջոկատի հրամանատար՝ Սամվելը (իմ զարմիկի՝ Ռաֆիկի մոտ ընկերը): Մասնավորապես, Վանո Սիրադեղյանը սովորեցրել է իրկուսակիցներին, ինչպես դա անել՝ 4-6 անձանցից բաղկացած խումբը ներխուժում էին ղեկավարների, բժիշկների, վաճառականների, շրջգործկոմի քարտուղարների աշխատասենյակներ և այլն, ու ջոկատի անդամները շանտաժ էին անում, վախեցնում, ծեծում էին քաղաքական գործիչներին, ազդում էին հոգեկանի վրա, ասում էին, որ կոմունիստները, տնօրենները կաշառակեր են, գողեր, ժողովրդի թալանողներ, իսկ մենք, իբր, ժողովրդին պաշտպանող ֆիդայիներ: Այդ թվում մարդկանց պատասխան խոսք չէին տրամադրում ասել: Այսպես նրանք վռնդեցին, իսկ հետո ինֆարկտի հասցրեցին Հոկտեմբերյան քաղաքի գլխավոր բժշկին՝ Մկրտչյանին: Նրա փոխարեն նշանակեցին անհայտ Ռոբերտին, և նրա աշխատասենյակում ամեն չորեքշաբթի և հինգշաբթի նիստ էր գումարում գաղտնի շտաբը, ղեկավարությամբ Սեդրակ
Հովհաննիսյանի՝ գյուղ Արմավիրից և Նորիկ Մնոյանի՝ քաղգործկոմի նոր նախագահի: Նույն ձևով վռնդվեց շրջգործկոմի քարտուղարը՝ Վարդանյանը: «Հենց բժիշկ Ռոբերտը և Նորիկ Մնոյանն էին տեղեկացնում Ռուստամ Գասպարյանին այն մասին, թե ղեկավարներից ով՝ ինչով է զբաղվում, ինչ ունի, ինչպես է գումար դուրս գրում: Շտաբի նիստերին որոշումներ էին ընդունում այն մասին, թե ում դեմ՝ ինչ վարկաբեկում օգտագործեն, ղեկավարներից ում վռնդեն, ում նշանակեն, ումից գումար ու թանկարժեք զարդեր պահանջեն։ Պաշտոնները բաժանում էին ոչ միայն գումարով, այլ համաձայնությամբ վճարել «հարկ»: Ընդ որում ՀՀՇ կուսակցության շրջանների բաժանմունքները ստացել էին երաշխիք իրենց անպատժելիության մասին ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանից և պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանից: Ես Սամվելի հետ լուրջ վիճեցի, նա ծիծաղելով ասաց, որ աշխարհը փոխվում է, առաջարկեց դառնալ կողմնակից, ես մերժեցի և… Հիմնականում անօրինության իրավունք ունեին միայն ՀՀՇ կուսակցության անդամները, որը և ծնում էր քաոս ու անկարգություններ հանրապետությունում: Հանրահավաքներից մեկի ժամանակ 1990 թվականին, ես՝ ինքս տեսել և լսել եմ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը, ցույց տալով ռուսական քաղաքային գնդի (գտնվում էր Երևանում կրկեսի մոտակայքում) կողմը, կոչ էին անում Ղարաբաղում պատերազմ վարելու համար խլել զենքերը զինծառայողներից, որը և դարձավ զենքեր և զինամթերք գողանալու ու վաճառելու պատճառ բոլոր ռուսական
զորքերում, այդ թվում և սահմանային: Ո՞վ չգիտե ի՜նչ է նշանակում զենքը հայերի ձեռքին, առավել ևս, եթե նրանք չեն վախենում պատժից, չեն պատժվի, և ձգտում են իշխանության:
«Պատահաբար» պայթեց ռուսական զորքերի զինամթերքի պահեստը Աբովյանի քաղաքի մոտ՝ զենքը կորավ, գործը փակեցին: ՀՀՇ-ի զինված ջոկատների անդամներից շատերը, չնայած զինվորական կրթության բացակայությանը, իրենք իրենց նշանակեցին հրամանատարներ: Դրա հետ մեկտեղ պնդում էին, որ մարտական գործողությունների ժամանակ նրանք, իբրև թե կարողացել են ոչ միայն ավարտել միջնակարգ դպրոցը, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունները: Բնականաբար, ժողովուրդը դադարեց նրանց հարգել: Հեռուստացույցով ցույց էին տալիս, թե ինչպես պրոֆեսիոնալ հայ զինվորական սպաները, ովքեր ծառայել էին ռուսական բանակում, գալիս էին Հայաստան մասնակցելու պատերազմին և, «չկարողանալով պայմանավորվել» Վազգեն Սարգսյանի հետ, ետ էին վերադառնում: Նոր իշխանությանը, ինքնակոչ ու ինքնանշանակ ՀՀՇ-ի «դաշտային» հրամանատարներին այդ մարդիկ հմուտ և լուրջ զինվորական կրթություն ստացած պրոեսիոնալներն ու Հայաստանի հայրենասերները, որոնց ֆոնին կլիներ իդենդիլետանտիզմ նոր «հրամանատարներին», և որոնց ստիպված պիտի լինեին ենթարկվել՝ իրենց պետք չէին: Այդ ժամանակ հեռուստացույցով ցույց էին տալիս, ինչպես Մուրադին «Մյասնիկյան» («Արաքս») խորհտնտեսությունից Հոկտեմբերյանի շրջանից նշանակել էին անգամ Հայաստանի տրանսպորտի նախարար, և նույն պահին սկսվեց տրանսպորտի, տենիկայի ծախծխելը (արդյունքում նա
կդառնա զինվորական ոստիկանության պետ, քաղաքապետ, նահանգապետ և այլն, հետո հանկարծակի կկորի՝ «կշտացա՞վ», թե՞ «վռնդեցին»): Մեզ համար ծիծաղելի էր, քանի որ Մուրադին՝
«Արաքս» խորհտնտեսության բենզինատարի վարորդին, ես լավ ճանաչում էի, նա մշտապես մեր «Նաիրի» խորհտնտեսությունում վաճառում էր գողացված դիզվառելիք: Եվ այդպիսի մարդուն կարգեցին տրանսպորտի նախարար: Բացի ադրբեջանցիներից, բնակչությունը սկսեց վախենալ և այդ
«կառավարական ֆիդայիներից», որովհետև անհասկանալի էր, թե ու՞մ են նրանք իրականում «պաշտպանում»՝ դատելով արարքներից, նրանք ոչ այնքան պաշպանում էին ժողովրդին, որքան թալանում էին, հետապնդելով միայն անձնական հետաքրքրություններ և ՀՀՇ կուսակցության առաջնորդների հետաքրքրությունները: Իսկ պատերազմն իրենց ձեռնտու էր՝ պետք է կարճատև «նշմարվել» պատերազմում, ստանալ տեղեկանք մարտական գործողություններին մասնակցելու մասին, իսկ հետո քո առջև բացվում են բոլոր դռները և ամեն ինչ գնում է հալած յուղի պես (ինչպես ղեկավարներ Նորիկ Մնոյանի, բժիշկ Ռոբերտի, Սեթոյի, Փայտյանի և այլոց մոտ): Այդուհանդերձ Ղարաբաղում և Բաքվում իրավիճակը թեժանում էր ամեն օր։ Հեռուստատեսությունը ցույց էր տալիս, թե ինչպես ադրբեջանցիները այն ժամանակվա ռուսական ներքին գործերի և պաշտպանության նախարության զորամիավորումների հետ միասին դուրս էին գցում հայերին Բաքվից, Ղարաբաղից, Շահումյանից, Գետաշենից, մտել էին Հայաստանի տարածք՝ Արծվաշեն, և արդեն մեզ մոտ էին բերում առաջին վիրավոր ու զոհված հայերին: Այդ ամենը, ինչպես ես
հիմա եմ մտածում, կանխամտածված սադրանք էին: Դա տեսանելի էր գոնե այն պատճառով, որ մարդկանց տեղում էին թաղում, իսկ այստեղ Բաքվից ու Ղարաբաղից բերում և թաղում էին Հայաստանում: Բայց ես նրանց հասկանում եմ՝ կոմունիստներին քշում էին, հարուստներն և նրանք, ով ունի հնարավորություն, լքում էին Հայրենիքը, իսկ պետք էր ժողովրդին ոտքի հանել, ինչպես ասում են՝ պատերազմում բոլոր միջոցներն արդարացվող են:
Ժողովուրդն ավելի ու ավելի էր վրդովվում, հոգեկանի վրա ազդում են քարոզիչները (երգիչներ, դերասաններ, լրագրողները, նոր քաղաքական գործիչները), վերջինները գոռում էին, որ միայն նրանք կարող են ուղղել ստեղծված իրավիճակը: Հայտնվում էին ինչ-որ կուսակցություններ, ջոկատներ և անհասկանալի շարժումներ (ՀԱԲ, ԱԻՄ, ՌԱՄԿԱՎԱՐ, ՀՀԴ, ՀՅԴ, ՀՀՇ․․․): Բոլորն ուզում են, քանի ժամանակը հնարավորություն է ընձեռել, ցանկացած գնով գալ իշխանության: Որոշել էին ամեն ինչ ավերել, որոշել էին, որ նախկինում վատ են ապրել և, ամբողջ ուժով աղաղակում, գոռում էին, որ միայն նրանք կարող են վերադարձնել ամեն բան իր տեղը: Հիշում եմ՝ ինչպես հերթական հանրահավաքի ժամանակ Խաչիկ Ստամբուլցյանը հայկական դրոշով, ինչպես շնագայլը «Մաուգլի» մուլտֆիլմից, վազում էր ժողորդի բազմության մեջ և ճչում, որ «ատոմային էլեկտրոկայանը և գործարանները թունավորում են ժողովրդին և պետք է դրանք շտապ փակել»: Այդպես էլ վարվեցին, չմտածելով, թե ինչպե՞ս կապրի ժողովուրդն առանց ԱԷԿ-ի ու գործարանների, որտեղի՞ց կլինեն՝ լույսը, գազը: Նոր կուսակցությունների մեջ
սկսեցին հիմնվել նոր ջոկատներ («Նժդեհ», «Դաշնակցություն»,
«Ռամկավար», «Կոբրա», «Գյուրզա», «Սասունցի Դավիթ»,
«Տիգրան Մեծ», «Արաբո», «Արամո», «Սասնա ծռեր»,
«Երկրապահ», «Պանտերա» և այլն), չկա ժողովրդի միասնություն, ամեն ոք իր համար, մի խոսքով, բաժանիր, որ տիրես: Հայաստանում սկսված շրջափակումը նշանակում էր դանդաղ մահ բնակչության մեծամասնության համար, մոտեցնելով հանրապետության աղետը: Սակայն կիսագրագետ ղեկավարությունը վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, իսկ բոլոր դժբախտությունները վերագրում էր պատերազմին: Իշխանությանը չէր հուզում, որ ժողովուրդն աշխատանք չուներ, գործարաններն ու ֆաբրիկաները փակ էին և ծախծխվում էին փոխանձերի միջոցով, սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառում էին հիմնականում Իրան և Իսրայել, երեխաները գործնականում չէին սովորում՝ ցուրտ էր, հեռանում էին հազարավոր գրագետ մարդիկ, տնտեսությունը բարձրացնող խելքահաս տնտեսագետներ չկային և այլևս հնարավոր էլ չէր: «Վերևները» չէին աշխատում, խելացի մարդկանց չէին ուզում լսել: Ի հայտ էին գալիս իշխող կլաններ և մաֆիոզ խմբավորումներ բոլոր պետական կառույցներում, կամավոր զինվորական մասերում, հետապնդումներից ազատվում էին քրեական հանցագործները, դառնալով «իշխող կուսակցության» անդամներ, և իրենք էին «պատժում» ոստիկաններին: Ժողովրդի համընդհանուր աղքատացումը, մաֆիան հաղթանակում էր, մարմնավաճառությունն ու թմրամոլությունը՝ սովորական երևույթ էր: Ջանֆիդա գյուղում ապագա հրամանատարը, մեկը Հայաստանի նոր
«հայրենասերներից», ՀՀՇ-ի անդամ՝ Ռուստամ Գասպարյանը ստեղծել էր մարիխուանայի մեծ տնկարան, և ոչ ոք իրավունք չուներ նրան դիպչել: Հենց Ռուստամն էլ «հովանավորում» էր թմրանյութերի իրացումը, որով հիմնականում զբաղվում էր իմ փեսան՝ Մուշեղը (Պելեն): Փոխհրաձգություն Ղարաբաղում ամեն օր, ժողովուրդն Հայաստանից և Ղարաբաղից հեռանում էր Ռուսաստան, արևմտյան երկրներ, չմտածելով, թե ո՞վ կպաշտպանի իրենց տները: Իշխանությունները լռում էին, հնարավոր է, հենց իրենց կողմից այդպես ծրագրված էր, քանի որ իրենց դա ձեռնտու էր: Երկու կողմերը պատրաստվում էին պատերազմել, խաղաղություն չէր լինելու, լինելու էր վերջին կռիվ երկու, դեռ ոչ վաղ անցյալում, ընկերական, բարյացակամ, խաղաղ, բայց տաքարյուն ժողովուրդների միջև: Հոգիս խաղաղ չէր, պատերազմել չէի ուզում, չիմանալով ինչի՞ համար, և միաժամանակ վիրավորական էր, որ շատերը գնում էին, իսկ ես կարծես թաքնվում էի: Ես միշտ հարգել եմ և կհարգեմ ադրբեջանական ժողովրդին, որոնց շարքում են իմ ծառայակիցները խորհրդային բանակում, որոնց շարքում ես սովորել եմ զոդող, ես այսօր էլ պաշտում եմ նրանց երգերը, վերջապես, այդ ժողովրդին ես հարգում եմ որպես մարդկանց, և դրանով ամեն ինչ ասված է: Բայց մեզ ադրբեջանցիների հետ որոշեցին թունավորել անպատիվ իշխանասեր քաղաքական գործիչները երկու կողմից, և ցավոք, դա նրանց հաջողվեց:
Բռնկվեց պատերազմ, որտեղ մի օրենք է՝
«Չսպանես դու, կսպանեն քեզ»:
Այդ ժամանակ մեր քաղաքում կազմավորվեց ևս մի ջոկատ Ռուբիկ Եղոյանի գլխավորությամբ: Նա հարգված մարդ էր,
գրագետ, բարձրագույն կրթությամբ, օրինավոր: Թողնելով քաղաքապետի պաշտոնը, Ռուբիկն իր ջոկատով անձամբ էր մասնակցում մարտերին: Չնայած նրան, որ նա մտնում էր «նոր ղեկավարների»՝ ՀՀՇ կազմի մեջ, Եղոյանը չէր հարգում նրանց քաղաքականությունը, տրամաբանությունը, չափից դուրս ատում էր անօրինությունը, լեզու չէր գտնում նոր քաղաքապետի՝ Նորիկ Մնոյանի հետ Երևանից, Սամվելի ջոկատի հետ, Ռուստամի (Ջանֆիդա գյուղից), Սեդրակի՝ շրջանում «իշխանական կուսակցության» նախագահի հետ: Համապատասխանաբար, նրանք էլ նրան և իր ջոկատին հազիվ էին տանում, բայց վախենում էին: Եղոյանի ջոկատի մեջ մտնում էին տղաներ, ովքեր իմ մոտ ընկերներն էին, միասին սամբոյով ենք զբաղվել (Լյովա, քուրդ Հակոբ, Վանիկ, Պեպո, Աշոտ և այլք): 1990թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Հարութի տանը նարդի էինք խաղում: Ներս եկավ Խաչիկը և ասաց, որ Բաքվից եկել են շատ հայ փախստականներ: Մենք երեքով գնացինք տեսնելու և իմանալու, թե իրականում ինչ՞ է կատարվում Բաքվում: Նրանց դիմավորում էին «իշխանության կուսակիցները», տեղավորում հանրակացարաններում, հյուրանոցներում, սրանով նրանց հոգածությունը փախստականների մասին ավարտվում էր: Ես հրավիրեցի իմ տանն ապրել մի ընտանիքի: Խաչիկի հետ Հարութ Պետրոսյանի ավտոմեքենայով բաքվեցիներին իրերով բերեցինք մեր բնակարան՝ տատիկին, պապիկին և իրենց թոռանը: Տատիկի անունը Ալինա էր կամ Ալբինա, թոռանը՝ Արտյոմ: Նրանց աղջիկներն ընտանիքներով տեղավորվել էին
«Եղեգնուտ» խորհտնտեսությունում, Էմման աշխատում էր
որպես բժիշկ, Էլեոնորան՝ ուսուցչուհի: Նրանք հաճախ էին գալիս մեր տուն հարազատներին տեսության: Որոշ ժամանակ անց Ստեփանակերտից եկավ նրանց որդին՝ Ռաֆիկ Բաբայանը, բերել էր երկու շիշ ղարաբաղյան կոնյակ: Ապրեց մեզ մոտ երկու շաբաթ, շնորհակալություն հայտնեց, որ մենք ապաստան ենք տվել իր մորը, հորը և որդուն, թողեց իր Ստեփանակերտի հասցեն ու գնաց: Հաճախ էին մեր տուն գալիս այլ փախստականներ՝ «մեր» տատիկի ու պապիկի ընկերները, բարեկամները, լաց էին լինում, հիշում էին, թե ինչպես էին բոլորն համերաշխ ապրում Բաքվում, որտեղ երբեք չեն եղել ոչ մի «ազգային հարցեր»: Նրանց հինգ երեխաները, Ադրբեջանում ստանալով բարձրագույն կրթություն, շատ լավ էին ապրում: Մեր կենվորները պատմում էին, որ ոչ ոք էդպես էլ չհասկացավ ինչից սկսվեց այս ամենը:Ապրում էին համերաշխ, խաղաղ, և հանկարծ հանրահավաքներ, կարգախոսեր՝ ինչպես Հայաստանում, և սկսեցին ադրբեջանցիների խմբակները (ոչ բոլորը) ծեծել, քշել հայերին, երբեմն վայրենի կռիվներ ու սպանություններ: Ադրբեջանի ոստիկանությունը սկսված սադրանքների և հանրահավաքների դեմ անզոր էր: 20 օր անց պապիկը (նա իսկական ջիգիթ էր՝ ռազմական ոգով) հայտարարեց, որ բոլոր իրերը, այդ թվում ընտանեկան ոսկիները և թանկարժեք իրերը ի պահ է թողել հարևան ադրբեջանցուն: Այժմ նա գնալու է Բաքու և ամենը ետ կբերի: Ես նրան կանգնեցնում էի, բայց նա պնդում էր, որ այնտեղ ևս կան շատ լավ մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին Դուք: Ադրբեջաներեն նա լավ գիտի, իրեն ձեռք չեն տա, հարևան ադրբեջանցիները իրեն կպատսպարեն, և գնաց: Անկեղծ ասած ես մտածում էի, որ
նրան էլ երբեք չեմ տեսնի, բայց ութ օրից նա վերադարձավ: Տատիկը մեզ ցույց տվեց իրենց թանկարժեք իրերը, որոնք պահպանել և իրենց էր վերադարձրել հարևան ադրբեջանցին (այն բավականին շատ էր, մենք երբեք այդքան ոսկի չէինք տեսել), և պատմում էին, որ իրենց հարևանները շատ լավ մարդիկ են, և այդ պատճառով պապը չէր կասկածում, որ կվերադարձնի ընտանեկան հարստությունը: Մենք գիտեինք, որ փախստականներին շատ օգնություն է գալիս, բայց մարդկանց, ովքեր ապրում էին մեր բնակարանում, ոչ մի անգամ ոչինչ չհասավ (այլոց՝ չգիտեմ): Թոռանը՝ Արտյոմին մեծ դժվարությամբ ռուսական դպրոց տեղավորեցինք: Հետո նրանք տուն գտան քաղաք Քաջարանում և գնացին: Նրանց հետագա ճակատագրի մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Մենք մի քանի անգամ եղել ենք Պարույր Հայրիկյանի ԱԻՄ («Ազգային ինքնորշում միավորում») կուսակցության հանրահավաքներին, բայց անկեղծորեն չէինք հասկանում՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ մեղավոր և ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցածի համար: Բոլոր նոր
«կուսակցականները» մեղադրում էին միմյանց:
1991-1992թ. ես անդամագրվեցի ԱԻՄ-ին (թվում էր, թե Հայրիկյանը ի տարբերություն մյուսների, ճիշտ է ասում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել): Այդ տարում Պարույր Հայրիկյանը մասնակցեց Հայաստանի նախագահական ընտրություններին, որտեղ զբաղեցրեց երկրորդ տեղը: Նեղացկոտ մարդ լինելով, նա պահանջում էր իր կողմնակիցներից մասնակցել յուրաքաչյուր հանրահավաքի, հրավիրել շատ մարդկանց, իսկ ես բացատրեցի, որ
քաղաքականությունից չեմ հասկանում և դրան չեմ խառնվում, իսկ անօգուտ գոռալ փողոցներում (Լևոն՝ հեռացիր, Վանո՝ խուլիգան) չեմ կարող և չեմ անի: Հայրիկյանը ներկայացրեց
«Նժդեհ» ֆիդայիների ջոկատի հրամանատար, քաղաք Կիրովականի ԱԻՄ կուսակցության նախագահ՝ Արշալույս Փայտյանին (խորհրդային տարիներին նա ինչ-որ պաշտոն էր զբաղեցրել ԽՄԿԿ քաղկոմում): ԱԻՄ-ում ես ծանոթացա տարբեր շրջաններից շատ մարդկանց հետ: Ըստ երևույթի՝ իմ շատ կարծիքներ դուր էին գալիս Արշալույս Փայտյանին, և նա առաջարկեց ստեղծել ԱԻՄ-ի ջոկատ քաղաք Հոկտմբերյանում և միանալ իրենց «Նժդեհ» ջոկատին: Ես համաձայնեցի, ինչպես շատ ուրիշներ Հոկտեմբերյանից՝ Անդոն, Ցոլակը, Սեյրանը, Գագոն, Հարութը, Արարատը, Գառնի քաղաքից՝ Սայաթը, Մանուկը, Արթուրը, Երևանից՝ Աշոտը, Համբարձումը, Արկադին, Արարատը, Լեռնագոգից՝ Ռազմիկը, Նվերը, Նորիկը, Մեծամորից՝ Տիգրանը, Գուրգենը, Սերոժը և շատ այլք: Հոկտեմբերյանում ԱԻՄ-ի ղեկավար նշանակվեց Առուշանյանը, տեղակալ՝ Ռոբերտ Մխիթարյանը (լրագրող): Խնդիր էին դրել ամրացնել ԱԻՄ կուսակցության դիրքերը Հոկտեմբերյանում: Բոլորը համաձայնեցին, բացի Վաչիկ Ավետիսյանից՝ Հոկտեմբերյանի շրջանի «Նոր Կեսարիյա» (Խորդենի) խորհտնտեսությունից, ով հրաժարվեց միանալ Հոկտեմբերյանի ԱԻՄ-ի բաժանմունքի հետ և պատրաստ էր իր մարդկանցով գործել ինքնուրույն և առանձին: Ամենայն հավանականությամբ՝ իրեն դուր չեկավ, որ Հոկտեմբերյանում ղեկավար նշանակվեց Առուշանյանը: Ինձ համար միևնույն էր, քանի որ ոչ մեկին, ոչ մյուսին չէի ճանաչում: Այս ձևաչափով որոշում ընդունեցին և հեռացանք իրարից:
Շուտով ես ծանուցագիր ստացա զինկոմիսարիատից:
Ես հասկացա, որ ամեն բան լուրջ է: Զինկոմիսարիատում ես ծանոթացա Հարութ Սավադյանի, Հայկ Մկրտչյանի և այլոց հետ:
Մենք որոշեցինք, որ ավելի լավ է ծանոթների հետ գնալ: Հավաքվեցին ընկերներս (Հարութը, Խաչիկը, Սմբոն, Վաչիկը, Էդոն, Հայկը և այլոք), ես առաջարկեցի գնալ Ռուբո Եղոյանի ջոկատ, բայց բոլորը հրաժարվեցին, նաևք գոռգոռացին ինձ վրա, ինձ հետ համաձայնեց միայն Հայկ Մկրտչյանը:
—Ծանոթագրություն՝ ընդգծված և մուգ տառատեսակով գրված անունները պատկանում են զոհված մարտիկների:
1991թ. փետրվարին ես դիմեցի Ռուբեն Եղոյանի ջոկատի իմ ընկերներին (երկրապահ ջոկատ՝ իշխանական կուսակցության ջոկատը), որ մեզ մտցնեն ջոկատի կազմի մեջ, բայց Վանիկը, Լյովան, Պեպան և Հակոբն ինձ ետ կանգնեցրին այդ մտքից (մենք ընտանիքներով մտերիմ էինք), որովհետև ես ապրում էի առանց հարազատների օգնության և հազիվ էի կերակրում ընտանիքիս, և եթե ինչ որ բան պատահի, ընտանիքը կմնա անօգնական ու միայնակ: Իմ բանակի ընկեր՝ Մայիսը Այգեշատ գյուղից (ոստիկան) խորհուրդ տվեց դիմել իր համագյուղացի Յուրա Հովհաննիսյանին, որպես օրինավոր և ազնիվ մարդու՝ իսկական ֆիդայի, բարձրագույն կրթությամբ հրամանատար:
Երկրորդ մաս: ։ Երևանում կայացավ խոսակցությունը Յուրա Հովհաննիսյանի հետ, ով համաձայնեց ինձ ու Հայկ
Մկրտչյանին ընդունել ջոկատ:
1991թ. մայիսին, երբ ծանր դրություն էր Բերդաձորում և Հադրութի շրջանում Յուրան իր ջոկատով, այդ թվում ես ու Հայկը ուղևորվում էինք Ղարաբաղ-Արցախ: Կինս լաց էր լինում՝ «Երեխաներին ո՞ւմ ես թողնում», ընկերներս փնթփնթում էին վրաս: Բացատրում էի բոլորին, որ զինոմիսարիատը ինձ, ինչպես և շատ փող չունեցողների, առանց հարցնելու կուղարկի ճակատ, այդ իսկ պատճառով ավելի լավ է գնալ ծանոթների հետ, քան անհասկանալի՝ ում: Այն ժամանակ մենք պատկերացում չունեինք ոչ պատերազմի, ոչ նրա
բարդությունների, ոչ նրա առաջացման պատճառների մասին: Յուրան , թեև ՀՀՇ կուսակցությունից էր, բայց իրականում հասկացող էր, մեծամիտ չէր, ջոկատի անդամները նրան վստահությամբ և հարգանքով էին վերաբերվում: Նա շատ լավ և արագ էր կողմնորոշվում տեղանքում, նրան կոչեցին «Կոմբատ Յուրա-26» (գումարտակի հրամանատար): Շտաբի ղեկավարն էր Ավետիսյանը՝ Օպերատոր մականունով: Առաջին հերթին Յուրան ինձ ծանոթացրեց իր մոտ ընկերոջ՝ Սուրիկ Սարգսյանի հետ, Սևան քաղաքից: Բարձունքը, որը մենք զբաղեցրել էինք, գտնվում էր Ստեփանակերտի ու Շուշիի միջև: Դա մեկն էր ամենավտանգավոր և դժվար կետերից՝ այդպես էին մեզ պատմում Յուրայի մարտիկները (լավագույն տղաներ): Այստեղից և բացվում է մուտք դեպի Ստեփանակերտ: Ես և Հայկը առաջին անգամ էին լինում Ղարաբաղում՝ Արցախում, մենք չգիտեինք, որտեղ ենք գտնվում, ուր գնալ, կատարում էինք Յուրայի բոլոր հրամանները: Իսկ նրանց մոտ ու Յուրայի հրամանը մեկն է՝ ոչ մի դեպքում չնահանջել: Մենք ապահովում էինք ուղարկվող կամավորական ջոկատների ապահովությունը, կուրորեն մասնակցում էինք
Ստեփանակերտի ուղղությամբ մարտերին: Ես ջանում էի ցույց չտալ իմ զգացողությունները, բայց անսովոր ու վախենալու էր՝ շուրջ բոլորը ռմբակոծություններ, գնդակի սուրոցներ: Հայկի հետ միասին տարանք այդ վախը գրեթե երեք ամիս (հիմա հիշելը ծիծաղելի է, բայց այն ժամանակ վախից գրեթե ոչինչ չէինք ուտում, իհարկե ոչինչ էլ չկար, չէինք քնում): Կոմբատ- Յուրա 26, Սուրիկը, Համլետը, Ավետիսյանը (Օպերատոր) և որոշ մարտիկներ նրանց ջոկատից փորձում էին մեզ քաջալերել, ասում էին, որ սկզբում իրենց համար էլ հեշտ չէր, բայց ես ամաչում էի նրանց աչքերին նայել:
1991թ. օգոստոսին ինձ ու Հայկին ուղարկեցին տուն: Յուրան ու Սուրիկը, երևի, ուզում էին կատակել, ասելով՝ «Թողնում ենք
ընկճախտը հանելու համար» և խորհուրդ տվեցին մեզ վերադառնալ մեծ խմբով: Հերթական հանրահավաքից հետո, 1992թ. ամռանը, Հայրիկյանն ասաց, որ, հնարավոր է, շուտով գնանք պահպանելու և պաշտպանելու Լաչինի միջանցքը, պետք է շրջաններում կազմակերպել ջոկատներ, որոնց հրամանատարը կլինի Հակոբ Մակարյանը Երևանից: Ինձ համար միևնույնն էր, ես նրան չէի ճանաչում՝ հնարավոր է լավ, փորձառու մարտիկ էր, Հայրիկյանն ավելի լավ գիտեր: Հայրիկյանը խնդիր դրեց ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը: 13 մարդ, այդ թվում ինձ, Ռազմիկին՝ Լեռնագոգից (նա «աֆղանացի» էր), Սայաթին ու Մանուկին (Արջ) իր մարդկանցով Գառնիից, Աշոտ Պետրոսյանը իր մարդկանցով՝ Երևանից, Կորյունը (բանակում ծառայել է որպես տանկիստ), Հայրիկյանի տեղակալի Արամազդի հետ (նա ամենալավ ու ամենահավատարիմ մարդը դուրս եկավ), Գրիգոր Գրիգորյանի հետ (ևս Հայրիկյանի տեղակալը) ուղարկեցին Լաչինի միջանցք՝ Զաբուխ, տեղանքի «հետախուզության»
համար: Արամազդը բացատրեց, որ ԱԻՄ կուսակցության առջև խնդիր է դրվել ղեկավարել Լաչինի, Սիսիանի և Գորիսի շրջանները, միջոցներ ձեռք առնել արդյունավետ անվտանգության պահպանման համար, կազմակերպել փախստականների ընդունումը և տարաբնակեցումը Լաչինի շրջանում: Ռոբերտ Մխիթարյանը ներկայացրեց իր բարեկամին՝ Վարդան Սարգսյանին: Նա նախկինում ծառայել է Ռեմիկ Մարդանյանի (կադրային, դեռ խորհրդային սպա, գնդապետ) գնդում, որպես հրետանու նշանառու, հետո «պատահաբար» նրա մոտ կորավ ինքնաձիգը, և հիմա, Մարդանյանը արդարացիորեն սպառնում է արտակարգ դատարանով, չի վերադարձնում զինվորական գրքույկը, մինչ Սարգսյանը չգտնի և չվերադարձնի ինքնաձիգը: Շատ տարօրինակ է, որ հրետանավորի մոտ, ովքեր մի քանի
տասնյակ կիլոմետր հեռու են գտնվում ճակատի գծից, «պատահաբար» անհետանում են ինքնաձիգերը: Այդ թվում Ռոբերտ Մխիթարյանը խնդրեց ԱԻՄ-ի ջոկատի մեջ ընդունել Վարդան Սարգսյանին, հավաստիացնելով, որ ինքնաձիգի անհետանալու հարցով ինքը կզբաղվի: Հասանք Լաչինի շրջանի Զաբուխ գյուղ՝ ամենուր քանդված տներ, մարդիկ գրեթե առանց հագուստի, ցուրտ, սնունդը ընդհանրապես բացակայում է, լավ է գոնե ջուր գտանք: Գտանք քիչ, թե շատ հարմար տներ մեզ համար, շտաբի տեղակայման համար, մնացինք 10-12 օր և ետ վերադարձանք: Տուն վերադարձանք 1992թվականի օգոստոսի կեսին: Ռոբերտը հայտարարեց, որ Առուշանյանը եղել Նորիկ Մնոյանի մոտ ընդունելության, որից հետո հրաժարվել է ԱԻՄ-ի բաժանմունքի նախագահի պաշտոնից շրջանում, և բոլորին առաջարկում է հեռանալ ԱԻՄ-ից: Ռոբերտ Մխիթարյանի հետ
գնացինք Առուշանյանի տուն խնդրելու վերադառնալ, բայց նա կտրականապես մերժեց և ինձ խորհուրդ տվեց հեռանալ ԱԻՄ- ից, քանի որ ես մասնակցում եմ մարտերին, որտեղ «շատ բան կարող է պատահել, իսկ պատերազմը դա դուրս կգրի»: Դրանից հետո Ռոբերտը մտել է Մեխակի մոտ (շրջգործկոմի նախագահ), և նա մի սենյակ սահմանեց ԱԻՄ կուսակցության համար քաղաքի շենքերից մեկում: Մենք Ռոբերտին ընտրեցինք ԱԻՄ-ի նախագահ Հոկտեմբերյանի շրջանում, և կրկին առարկեց միայն Վաչիկ Ավետիսյանը «Նոր Կեսարիա» խորհտնտեսությունից (տղաները նրան տվել էին Կռիս մականունը), բայց Ռոբերտը հաղթեց մեծամասնության ձայներով: Մեզ միացան մոտ 40 մարդ (ծանոթներ, ընկերներ), որը և հունից հանեց «իշխող կուսակցության» ներկայացուցիչներին:
Շրջանում վատ լուրեր ստացանք՝ Լենինավանում (Մարտակերտի շրջան) անհետ կորել են Ռուբո Եղոյանի
ջոկատի բոլոր թվով 28 մարդիկ (այդ թվում իմ շատ մտերիմ ընկերները): Ինչ-որ հրաշքով փրկվել էր Աշոտը՝ Բամբակաշատից, բայց հայտարարեց, որ ինքը ոչինչ չգիտի: Տխուր մտքերը մինչ այժմ հանգիստ չեն տալիս, չէ՞ որ այնտեղ էին իմ մտերիմ ընկերները: Ինչպե՞ս կարող էր անհետ կորել ոչ թե մի մարդ, այլ մի ողջ ջոկատ: Ես անընդհատ գնում էի ջոկատ (երկրապահ) և Լյովայի-Միշայի, Հակոբի-Սաքոյի, Վանիկի, Պեպանի տուն, բայց բարեկամները ոչինչ չէին կարողանում բացատրել: Խորհրդատվության համար Սայաթի հետ միասին (Գառնի քաղաքից) գնացինք Կիրովական Արշալույս Փայտյանի մոտ որպես ԱԻՄ-ի փորձառու հրամանատարի: Նա դառնորեն բացատրեց, որ պատերազմում «շատ բան է պատահում», առավել ևս այնպիսիների հետ, ինչպես մենք կամ իրենք
(երկրապահ)՝ ընդդիմադիրների, ովքեր ընդդիմանում են գործող «իշխող կուսակցությանը»: Նա խորհուրդ տվեց արագ կազմակերպել ջոկատներ և Հայրիկյանի հետ գնալ Լաչին, իսկ այնտեղ «կխոսենք»: Նաև ավելացրեց՝ «Պետք է միավորել շատ հավատարիմ մարդկանց, այդժամ մենք «կսկսենք և հարցեր լուծել, և ողջ կմնանք»»: Բացատրեց, որ ներկա իշխանությունը մարդկանց բաժանում է «մերոնքական» և «օտարներ», նրան կարևոր չէ, որ դու էլ ֆիդայի ես և կյանքդ չես խնայում, պաշտպանելու Ղարաբաղը (մենք բոլորս զարմացած և հիացած էինք Փայտյանի այդպիսի հռետորական ունակություններով): Այն ժամանակ ես կարգին չէի հասկանում և ուշադրություն չէի դարձնում Փայտյանի «բացատրություններին», բայց հենց դա էին ասում Յուրա Հովհաննիսյանը, Ռուբո Եղոյանի ջոկատի տղաները:
1992թ. հոկտեմբերի սկզբին մենք հասանք Լաչինի միջանցք՝ Զաբուխ, մեզ խոստացան ամիսը 3000 ռուբլի աշխատավարձ: Ավելի ուշ եկավ Հայրիկյանը Դավիթ Վարդանյանի (ասացին, որ նա «Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր է), Հերբերտի, Անոյի (Անահիտ) և Հեյդարի (Դաշնակցություն կուսակցության հրամանատարներ) հետ: Հայրիկյանը բոլորին հրամայեց տեղավորել, կազմավորել ջոկատներ, զեկուցել Հակոբ Մակարյանին, իսկ Մակարյանը նրան (ամեն ինչ զինվորական, բացի նրանից, որ ինքներս ենք ընտրում հրամանատարների, այլ ոչ թե նշանակում են նրանց), հետո կստանանք զենք և կուղևորվենք դիրքեր: Քանի որ այն ժամանակ զինված գործողությունների մասնակիցներ էինք հանդիսանում ես ու Հայկ Մկրտչյանը, Հոկտեմբերյանի շրջանից 25-30 մարդ (բացի «Նոր Կեսարիա» խորհտնտեսության Վաչիկ
Ավետիսյանի տղաներից) հրամանատար ընտրեցինք Հայկ Մկրտչյանին, բայց Հայկն անմիջապես հրաժարվեց (խորամանկ), և արդյունքում հրամանատար ընտրեցին ինձ: Մեզ միացան 10 տղաներ Երևանից, գրեթե 15 մարդ՝ Սայաթի ու Մանուկի գլխավորությամբ Գառնիից, 4 մարդ Ալավերդիից, 6 մարդ Լեռնագոգից Ռազմիկի գլխավորությամ, 3 մարդ Մեծամորից Տիգրանի գլխավորությամբ: Ես, ինչպես և Հայկը, հրաժարվեցի հրամանատարի պաշտոնից, դա բացատրելով նրանով, որ Ղարաբաղում անմիջական մարտական գործողություններին մասնակցել եմ ընդմաենը երկու անգամ, և դա չի նշանակում, որ ես կարող եմ, կամ ունակ եմ իմ հետևից տանել մարդկանց, զինվորական քարտեզներ կարդալ ես չգիտեմ, զինվորական գործին ծանոթ չեմ: Ավելի լավ է
հրամանատար նշանակել կադրային սպայի: Այդ մասին զեկուցեցինք Հակոբ Մակարյանին, Հակոբը – Հայրիկյանին, տեղավորվեցինք և քնեցինք (լույսը՝ նավթավառ, մոմեր): Առավոտյան Հայրիկյանն ասաց, որ իրեն չի բավարարում մեր որոշումը: Բոլոր շրջաններն արեցին իրենց ընտրությունը՝ Հոկտեմբերյանից Վաչիկի ջոկատը պատրաստ է, եղեգնաձորցիները պատրաստ են, կիրովականցիները պատրաստ են և շուտով կգան, աշտարակցիները և այլոք պատրաստ են, իսկ «դուք պոչ եք խաղացնում», ձեզ ոչ մի կադրային սպայի չեն տա, առավել ևս, որ այդպիսիք չկան: Նա կարգադրեց ևս մեկ անգամ կազմակերպել հրամանատարի ընտրություն, հակառակ դեպքում խոստացավ միացնել մեզ մեկ ուրիշ ջոկատի, օրինակ Վաչիկ Ավետիսյանի ջոկատին (նա ուներ 7 մարդ, նրանցից 3-ը իր եղբայրներն էին) Հոկտեմբերյանի շրջանից: Ռոբերտն, Հայկն ու Սայաթը սկսեցին
ինձ համոզել, որ քանի դեռ զինված գործողություններ չկան և քանի դեռ մեզ չեն փոխանցել անհասկանալի է, թե ում, համաձայնվիր, իսկ մենք քեզ կօգնենք:
Ես համաձայնվեցի, ինչի համար մինչ այժմ շատ եմ փոշմանել: Մեր առջև դրվել էր հետևյալ խնդիրը՝ Զաբուխում դնել ուղեփակոց՝ ստուգել մտնող ու դուրս եկող ավտոմեքենաները, թույլ չտալ փախստականներին մտնել Հայաստանի տարածք, այլ համոզել, պահանջել , որ նրանք ապրեն Զաբուխ և Սոս գյուղերում, հատկապես ուշադրություն դարձնել դասալիք- տղամարդկանց և ֆիդայիներին Ղարաբաղից: Մեր ջոկատը, որպես ամենամեծը, տեղավորեցին Սոս գյուղում, Ավետիսյան Վաչիկը (Կռիս) իր 6-7 մարտիկներով մնացին Զաբուխում:
Հայկը Գառնիի տղաների հետ (նրանք ծնված օրից որսորդներ էին՝ լավ կրակում էին և տիապետում զենքին), սովորության համաձայն սկսում էին սանրել տարածքը (տանել հետախուզում), ես, Հարութ Սավադյանը, Համբարձում Սեմիջյանը, Կորյունը, Ռազմիկը (Լեռնագոգից) և Աշոտ Պետրոսյանը սկսեցինք սովորեցնել մարդկանց օգտվել զենքից: 300-400մ հեռավորությամբ գյուղից դիրքեր դրեցինք: Բացի Զաբուխի ու Սոսի դիրքերից, ԱԻՄ-ն ուներ դիրք Ջաղազուրում, մի խոսքով, ինչպես սիրում էր կատակել Սայաթը Գառնիից, մենք «ավելի լավ ենք շրջափակել Ղարաբաղն-Արցախցիներին և թույլ չենք տալիս շնչել», քան ադրբեջանցիները: Ա՛յ, այդպիսին էր քաղաքականությունը մեր «Հայրենիքի հայրենասերների, և մենք էլ այդպիսի փրկիչներ-ֆիդայիներ» էինք: Շուշիի ուղղությամբ հակառակորդը ակտիվացրեց գործողություններ, լսվում էր հրետանու դղրդյուն: Սկսեցին ժամանել փախստականներ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ, ծերունիներ, ընտանի կենդանիների հետ։ Նրանք հիմնականում Գետաշենից էին, Գետափից, Թալիշից, Չափարից, Մարտակերտից: Մենք նրանց կանգնեցրեցինք, զեկուցեցինք Հայրիկյանին, նա հրամայեց ոչ ոքի բաց չթողնել: Փախստականներն սկսեցին վրդովվել, վիճել, որ «դուք ավելի վատն եք ադրբեջանցիներից, մեզ նրանց հետ ավելի լավ էր, քան ձեր հետ, հիմա ձեր պատճառով մենք այնտեղ վախենում ենք, խղճացեք մեզ՝ մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք ապրել, մեզնից այնպես էլ ամեն ինչ խլեցին ձեր «ֆիդայիները» (այն ժամանակ իրենց ակցենտը չէի հասկանում, երբեմն թարգմանում էին)»: Սայաթը և մի քանի այլ մարտիկներ շատ
«մարդկանց, կենդանիների 1,5% պահել, մնացյալին թողնել»: Ինձ դա կատաղեցրեց (մենք գազա՞ն ենք, թե՞ ֆիդայիներ), ես գնացի Հայրիկյանի մոտ և հարց տվեցի՝ ինչպե՞ս հաշվել 1,5% -ը 3 հոգուց, երկու կովից և էշից բաղկացած փախստականների ընտանիքում՝ ո՞ւմ պահել և ո՞ւմ բաց թողնել: Հայրիկյանը հրամայեց բոլորին պահել, իսկ ինձ ասաց, որ վաղը իմ փոխարեն ուրիշ հրամանատարի կնշանակի (ես ուրախացա): Ուշ երեկոյան տղաներին, հատկապես Հայկին ու Սայաթին, ես կարգադրեցի հանել բոլոր փախստականներին և լեռներով ուղեկցել մինչև Հայաստանի Հանրապետության Սիսիանի շրջանի սահման, իսկ այնտեղ արդեն Աստված նրանց հետ: Փախստականները շատ գոհ էին, նրանցից մի քանիսը անգամ համբուրեցին մեզ: Նրանք մեզ թողեցին 3 ոչխար: Առավոտյան եկավ Հայրիկյանը ամեն ինչ տեսավ, ինձ հեռացրեց
հրամանատարի պաշտոնից և հրամայեց 5 օր կալանքի տակ պահել: Իմ փոխարեն նշանակեցին Վաչիկ Ավետիսյանին՝ ինձ տարան Զաբուխ (գոնե «բանտում» կհանգստանամ): Երեկոյան լսեցի բղավոցներ, կռվի ձայներ, մի քանի կրակոց: Մտածեցի՝ եթե ադրբեջանցիներն են, ապա ինձ ինչո՞ւ բաց չեն թողնում: Ինձ մոտ մտավ Հակոբ Մակարյանը (Հայրիկյանի հրամանատարը), փնթփնթաց, ասաց, որ իմ տղաները ըմբոստացել են, և դա իմ մեղքն է, դրա համար ինձ կարող են արտակարգ դատարան տալ, եթե ես նրանց չհանդարտեցնեմ: Ինձ բաց թողեցին: Ես իմ տղաներին բացատրեցի, որ այդ
հարամանատարական պաշտոնն իմ տեղը չէ, չեմ կարող փախստականների նեղացնել, իմ բնակարանում նրանք ապրում են, գիտեմ, թե նրանք ինչ են վերապրել, իսկ հիմա մենք նրանց չենք պաշտպանում, այլ փակուղի ենք մտցնում և ողջ- ողջ թաղում: Աշոտը, Հայկը, Հարութը, Կորյունը, ու Սայաթը ասացին, որ Հայրիկյանի մոտ՝ Զաբուխ է եկել գնդապետ Ռեմիկ Մարդանյանը: Մենք լսել էինք, որ նա հմուտ կադրային սպա է: Նույն պահին վազեցինք նրա մոտ խնդրանքով վերցնել մեզ՝ մոտ 60 հոգի, իր հետ, մեզ հրամանատար նշանակել կադրային սպայի: Սակայն հենց խոսեց Հայրիկյանի հետ, նա սկսեց բղավել մեզ վրա, որ ոչ-ոք «իշխանական ֆիդայիներից» մեզ չօգնեցին, երբ մերոնք զոհվեցին և մենք չպետք է մտնենք նրանց պատերազմի մեջ (հիմար վրեժ իշխանություններին): Ինչի՞ էր պետք տղաներին գնալ արբեջանական գյուղ Ղոչազ, ո՞վ և ինչո՞ւ էր նրանց ուղակել, մնաց գաղտնիք: Հայրիկյանը հրամայեց մեր ջոկատին մնալ Զաբուխում՝ ուղեփակոցի մոտ, Վաչիկին մի քանի տղաների հետ Եղեգնաձորից՝ ուղարկեց Սոս գյուղ: Մի անի օր անց կրկին ժամանեցին փախստականներ, որոնց մեջ շատ երիտասարդ տղաներ կային: Հակոբ Մակարյանը հրամայեց բոլորին կանգնեցնել, տեղավորել ունեցած տներում: Բոլոր տղամարդկանց Մակարյանը կասկածում էր, որ նրանք, հավանաբար դասալիքներ էին, այդ պատճառով պետք է սպասել Հայրիկյանի գալուն ու որոշմանը: Ես չդիմացա և, որպեսզի հասկանամ իրավիճակը, հարցրեցի տղամարդկանց՝ «Ես հասկանում եմ կանանց, իսկ ինչո՞ւ եք դուք փախնում, թողնելով ձեր տները, և չեք պաշտպանում ձեր տները, հանրապետությունը»: Նրանք պատասխանեցին, որ հասարակ ժողովուրդը պատերազմ չի ուզում,
քանի որ նրանք ադրբեջանիների հետ վատ չեն ապրել: Այս պատերազմը պետք է որոշ «մարդկանց» Ադրբեջանից, Ղարաբաղից ու Հայաստանից, իսկ փախստականները գալիս էին Մարտակերտի շրջանից, որտեղ «ֆիդայիները» նրանց թողել էին բախտի քմահաճույքին, իսկ մենք, փոխարենը պաշտպանելու խաղաղ մարդկանց, պահակակետեր ենք դրել, սկսած Ղարաբաղից մինչև Արտաշատ, և ամեն պահակակետում նրանց ծաղրում են, թալանում, խլում վերջին ունեցածը: Ահա՝ թե ինչո՛ւ պարզ, խաղաղ մարդիկ վախենալով ընկնել ձեր «ֆիդայիների» ձեռքը, լեռների միջով խմբերով շրջանցող ճանապարհներով փախչում են Հայաստանի կողմը՝ երբեմն ընկնելով մեր, կամ ադրբեջանցիների ձեռքը: Ես ուշադրություն դարձրեցի այն բանին, որ մի կին սայլակից չի իջնում, չի խոսում, մյուսները արգելում են նրա հետ շփվել: Իմացա նրա պատմությունը։ Նրանց հետապնդել են ադրբեջանցիները, կրակել են, երբ արդեն մոտ են եղել, նա հանկարծ խեղդամահ է արել իր երկու փոքր երեխաներին և
նրանց մարմինները նետել է գետը, որպեսզի թշնամիների ձեռքը չընկնեն: Ինձ դա ցնցեց (կարծես 40 աստիճան ցրտին մերկ կանգնած լինեմ), հիշեցի հայոց պատմությունից Սաթենիկին, ով խեղդամահ է արել իր երեխային, որպեսզի նրան չխլեն թշնամիները, բայց այնտեղ կային եկվոր թուրքեր, իսկ այստեղ հարևանները՝ ադրբեջանցիներ, մի՞թե նրանք բոլորովին գազանացել են։ Բարձրացա սայլակին, գրկեցի կնոջը, բայց չէի կարողանում խոսել, իրենք իրենց արցունքներ էին հոսում, իջա ու առաջին անգամ բոլորին խիստ հրահանգ տվեցի՝ փախստականներին բաց թողնել և ճանապարհել մինչ Հայաստանի սահման (ես առաջին անգամ իմ
հրամանատարությունն արեցի՝ հրամայեցի): Տղաները հաճույքով կերակրեցին նրանց և կատարեցին հրամանը։
Հակոբ Մակարյանը խոստացել էր պատժել ինձ ինքնագործունեության համար: 3-4 օր անց Գորիսից եկավ Հայրիկյանը, և մինչ Հակոբ Մակարյանը կզեկուցեր իմ ինքնագործունեության մասին, մենք տղաների հետ ներխուժինք նրա մոտ, և ես ասացի այն ամենը, ինչ կուտակվել էր՝ «Օր ու գիշեր Արցախից-Ղարաբաղից սարերով փաստականների բազմություն է գալիս՝ ծերեր, կանայք և երեխաներ, հոգնած, տանջված, սոված, մրսած, մարդիկ փախնում են, թողնելով տարիների ընթացքում ձեռք բերվածը: Նրանք ոտքով անցնում են երկար ճանապարհ մեր լեռներով, որտեղ տեղադրված են ինքնակամ պահակակետեր, որտեղ նրանց նվաստացնում են, նրանց ֆիզիկապես և բարոյապես վիրավորում են, լկտիաբար խլում են վերջինը, չէ՞ որ նրանք փախնում են, հույսը մեզ վրա դնելով, ուրեմն՝ ինչո՞վ ենք մենք տարբերվում ադրբեջանցիներից, որոնց անվանում ենք հակառակորդներ, գազաններ, մարդասպաններ, թուրքեր, մենք գոնե ինչ - որ բանով պետք է տարբերվենք՞ «իշխանական կուսակցության ֆիդայիներից»: Հայրիկյանը շատ մռայլ նայեց մեզ և ասաց, որ շատ բան նաև իրեն դուր չի գալիս, բայց նրա առջև խնդիր է դրված եղել տեղավորել բոլոր փախստականներին Լաչինի շրջանում՝ «Դուք պատկերացում չունեք, թե ինչ կլինի Հայաստանում, եթե բոլոր փախստականները գնան այնտեղ, նրանք չեն ուզում Հայաստան գնալ, այլ ուզում են հենց միայն Երևան: Փոխեք Վաչիկ Ավետիսյանին գ. Սոսում, սա ձեր գործը չէ, շուտով կգնաք տուն, և ոչ մի բառ ավելին»: Մենք բարձրացանք Սոս գյուղ, Վաչիկ Ավետիսյանի թիմը շատ
փախստականների էր կանգնեցրել, բռնագրավել կենդանիներ, դարձրել էր կենդանի գյուղ: Առավոտյան ծանոթացանք փախստականների հետ, գրեթե բոլորը Մարտակերտի շրջանից էին, հատկապես շատ Չափար գյուղից։ Վաչիկը (Կռիս) փախստականներից մի քանի ոչխար էր վերցրել՝ «իբր, ավար» և իր մարդկանց հետ գնաց Զաբուխ: Բաքվի փախստականներից, որոնք ապրում էին իմ տանը, և Ղարաբաղի փախստականների պատմություններից եզրակացրեցի, որ իսկապես մեր ժողովուրդներին շփոթեցրել են, որպեսզի ներքաշեն պատերազմի մեջ, բայց հիմա, ցավոք, ելք չկա՝ մնում է պատերազմել, որպեսզի ադրբեջանցիները չգրավեն նաև Հայաստանը։ Մի քանի օր անց իր ջոկատով (15-20 մարդ) եկավ Արշալույս Փայտյանն ու սկսեցին գերեզմանոցում կրակել տապանաքարերի վրա, կոտրել, շրջել հուշարձանները, քանի որ դրանք ադրբեջանական էին (ի՞նչ էին արել նրանց մեռածները), ապա սկսեցին բարձրանալ մեր դիմացի սարը։ Ես հարցրեցի, թե ո՞ւր գնացին նրանք. Գուգուշը և Ռոբերտը (վարորդ) բացատրեցին, որ նրանք ուղևորվել են
քանդված կայան, որտեղ սարքավորումների վրա կան պահեստամաստեր, որոնցից կարելի է ոսկի հանել՝ դուք ինչպե՞ս գլխի չեք ընկել դա անել: Դա ծիծաղելի էր ու զզվելի՝ ահա, թե ինչո՛ւ են եկել այդ մեր ԱԻՄ-ի «ֆիդայիները»: Այն հարցը Փայտյանին, թե՝ որտե՞ղ է քո ջոկատը, բացի այս փոքր խմբից, նա պատասխանեց, որ մյուսները պատրաստվում են գնալ Քելբաջար, և այստեղ հայտնվել են, որ տեսնեն ապագա ԱԻՄ-ի բազան, ծանոթանան մարդկանց հետ: Նա ուրախացավ, որ մենք արդեն շատ մարտիկներ ունենք, բայց խորհուրդ տվեց ավելացնել ջոկատը, քանի որ ապագայում ստիպված կլինենք լուծել բարդ խնդիրներ, պետք է միավորվել, ինչպես նաև
փոխզիջում գտնել Վաչիկի հետ և չվիճաբանել Հակոբ Մակարյանի հետ։ Հաջորդ օրը Փայտյանը հրամայեց հավաքել մի քանի տղաների, և մենք գնացինք ապարանցիների ջոկատի ուղղությամբ՝ Ղոչազին մոտ, գյուղ Մոլլալար: Մոտ 2-3կմ անց՝ Փայտյանը ցույց տվեց մեծ հաստոց - ագրեգատը և խնդրեց այն ապամոնտաժել, բացատրելով, որ այս ջարդիչ մեքենան մենք կտանենք Կիրովական, կմանրացնենք քարերը մանրախիճի և կվաճառենք ուղեշինարարներին՝ «Դուք շատանում եք, և պետք կլինի գումար, իսկ ձեզ ոչ ոք գումար չի տա», որից հետո գնաց: Մինչև երեկո մենք տանջվում էինք, բայց գրեթե ապարդյուն, քանի որ առանց գործիքների անհնար էր հաստոցն ապամոնտաժել: Աղմուկի վրա մոտեցան Ապարանից եկած ֆիդայիները (հրամանատարը Ռազմիկն էր), սկսեցին վիճել, որ մարտերի փոխարեն թալանով ենք զբաղվում՝ մեզ վռնդեցին, կիրովականցիները լռում էին: Առավոտյան Արշո Փայտյանը խոստացավ կարգի բերել հարցը ապարանցիների հետ, ասելով՝
«նրանք չեն անի և չեն կարող մեզ խոչընդոտել, իսկ մեզ պետք է անպայման հաստոցը տեղափոխել Կիրովական»: Ճաշին հավաքեց իր ջոկատը և գնաց (խորամանկ աղվես) Սիսիան- Գորիս, իսկ վերչում մնացինք մենք։ Երեկոյան մեզ մոտ եկավ Երևանում Ղարաբաղյան համայնքի նախագահ Բորիս Սաղյանը՝ դասախոս, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի ամբիոնի վարիչը: 4 օր ապրեց, Պարույր Հայրիկյանին սպասեց, որ բաց թողնի փախստականներին (նա ծնունդով Մարտակերտի շրջանի Չափար գյուղից էր) պահակակետով: Մի քանի օր անց Սայաթն ասաց, որ եկել են Ապարանից ֆիդայիներ, ուզում են ինձ հետ շտապ խոսել։ Մենք մտածեցինք, որ նորից ուզում էին վիճել ջարդիչ հաստոցի
պատճառով: Նրանց հրամանատարներն էին (այդպես պատմեցին) Ռազմիկ Պետրոսյանն ու Համլետն (Համոն):
Տեղավորված էր նրանց ջոկատը մեզանից ձախ՝ Ղոչազում (Հայկն էր հետախուզել): Եվ ահա (ճիշտ է, թե ոչ, մենք այդպես էլ չենք իմացել, և պարտադիր էլ չէր), ասին որ այսօր Ռազմիկի ծննդյան օրն է, ուստի խնդրում են տալ մեկ ոչխար խորովածի համար: Ես խոսեցի տղաների հետ, և մենք նրանց տվեցինք չորս ոչխար (ինչպե՞ս կկիսեին մեկ ոչխարն ամբողջ ջոկատի համար), որոշելով դա թաքցնել Հայրիկյանից, Մակարյանից և Ավետիսյանից, խնդրեցինք ապարանցիներին մեր կողմից շնորհավորել իրենց հրամանատարին: Նրանք շնորհակալություն հայտնեցին մեզ և գնացին: Իմանալով, որ Հայրիկյանը եկել է, իբր «մեր հնազանդության» տեսանելիությունը ստեղծելու համար, տղաները Բորիս Սաղյանին ուղեկցեցին նրա մոտ: Վերադառնալով՝ մեկ օր անց, ասացին, որ Հայրիկյանն իրենց բաց չի թողնում։ Այս հարցով Բորիս Սաղյանը այլ փախստականների հետ սկսեցին ինձ մոտենալ: Ես հայտնվեցի փակուղում՝ և ուզում եմ բաց թողնել նրանց, և չեմ կարող։
1992 թվականի հոկտեմբերի վերջին խոսակցություն էր գնում այն մասին, որ մենք շուտով կգնանք տուն: Սաղյանն ու փախստականներն, էլ ավելի շատ սկսեցին կպչել, մեզ համար էլ անհարմար էր, և խղճում էինք մարդկանց: Հավաքեցի ջոկատը, զրուցեցինք ու որոշում կայացրինք՝ բոլորին բաց ենք թողնում՝ և ինչ լինում է, թող լինի, մեզ չեն սպանի: Գիշերը տղաները ճանապարհեցին փախստականներին մինչև սահմանը և վերադարձան առավոտյան: Սաղյանը խոստացավ Չափար գյուղում հուշարձան կանգնեցնել ինձ համար (վստահ եմ՝ նա կատակեց կամ չգիտեր, թե ինչպես շնորհակալություն հայտնի): Մեր հոգին թեթև էր՝ գոնե ինչ-որ բանով օգնեցինք
մարդկանց։ Հակոբ Մակարյանին մենք զեկուցեցինք, որ գիշերը հրաժեշտ ենք տվել Ապարանից եկած տղաներին, իսկ առավոտյան, երբ եկանք, փախստականներ չկային։ Ես վստահ չեմ, որ Մակարյանը հավատաց մեր հեքիաթներին, բայց նա կոպիտ ասաց՝ «Կպարզենք և կլուծենք»: Այդ արկածներից հետո Սաղյանն ու տղաներն ինձ գաղտնի կանչում էին «հին Զեպ Ստամպ», բայց ես ցույց չէի տալիս, որ գիտեմ այդ մասին, և չէի նեղանում: Ըստ ստորության օրենքի մի քանի օր անց՝ կրկին հայտնվեցին փախստականներ: Այս անգամ խոսակցություններից պարզվեց, որ նրանցից մեկի անունը Սերժ է, իրենք՝ Մարտակերտի շրջանի Չլդրան, Առաջաձոր և այլ գյուղերից են, նրանց թվում է նաև իմ ընկերոջ՝ Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա գյուղից Ռոմիկի ազգականը: Ինչպես միշտ, չորրորդ օրը մենք նրանց բոլորին բաց թողեցինք: Երեկոյան տեղեկացանք, որ նրանց կանգնեցրել է Ռոդեն Պողոսյանը Կիրովականից, Հակոբ Մակարյանը՝ Հայրիկյանի հրամանատարը, և Վաչիկ Ավետիսյանը (Կռիս) «Նոր Կեսարիայից»: Գնացինք նրանց մոտ և որտեղ խնդրանքով, իսկ որտեղ վիճաբանություններով ստիպեցինք «սրիկա ֆիդայիներին» թողնել փախստականներին 6 ոչխարի դիմաց։ Հաջորդ օրը Սերժը, Մարտակերտի շրջանից, վերադարձավ ու խնդրեց իրենց հետ գնալ Ջաղաձորի պահակակետ «պայմանավորվել» հրամանատար Սեպուհի հետ, ով ձերբակալել է բոլոր փախստականներին և պահանջում է կենդանիներին թողնել, իսկ իրենց՝ հեռանալ ուր ուզում են։ Վշտացած Սայաթը, Հարութն ու Հայկը գնացին Ջաղաձորի պահակակետ, բայց չկարողացան համոզել Սեպուհ հրամանատարին թողնել մարդկանց: Արդյունքում
փախստականները Հայաստան գնացին ձեռնունայն, թողնելով իրենց կենդանիներին բախտի քմահաճույքին։ Տղաների հետ հաշվարկեցինք, որ ավելի լավ է գնալ պատերազմելու, քան պայքարել՝ Հայրիկյանի, Մակարյանի, Փայտյանի, Ավետիսյանի դեմ՝ ղարաբաղցի փախստականների, նրանց ոչխարների, կովերի պատճառով, թող Հայրիկյանը նրանց հետ կարգավորի։
1992 թվականի նոյեմբերին վերադարձանք Երևան, որտեղ հետագա գործողությունների համար տղաների հետ պայմանավորվեցինք հավաքվել քաղաք Հոկտեմբերյանում մեկ շաբաթ անց, որից հետո ցրվեցինք տներով։ Այդպես մենք՝ ԱԻՄ ֆիդայներս, տուն վերադարձանք գրեթե առանց մասնակցելու մարտական գործողությունների: Ստացվեց, որ գրեթե 4 ամիս աշխատել ենք հովիվ Հայրիկյանի մոտ՝ ամսական 3 հազար ռուբլով (ծիծաղելի է, բայց դա այսպես է): Վերադառնալուց հետո իմացա, որ մեր բոլոր արկածների համար Հայրիկյանն
ինձ հեռացրել էր (վռնդել) ԱԻՄ-ից: Հաջորդ օրը Հայկի և Ռոբերտի հետ մտանք շրջգործկոմի նախագահ Մեխակի մոտ խնդրելու՝ գտնել մեզ տարածք շտաբի համար, քանի որ ջոկատում մարդիկ շատանում էին: Մեխակն առաջարկեց կամավոր հրշեջ ջոկատի նախկին շենքը, զինկոմիսարիատի մոտ: Մենք շնորհակալություն հայտնեցինք և հեռացանք։
Նույն 1992թ. նոյեմբերին մեզ մոտ Հոկտեմբերյան եկան տղաներ Գառնիից, Երևանից, Ալավերդիից, Քարակերտից, Մեծամորից, անսպասելի և Կիրովականի ներկայացուցիչներ՝ ընդհանուր մոտ 70 մարդ: Մենք որոշեցինք միավորվել Կիրովական քաղաքից Արշալույս Փայտյանի «Նժդեհ» ջոկատի հետ, նշանակելով ինձ՝ Ազատին, վաշտի հրամանատար, Հայկ Մկրտչյանին՝ տեղակալ, Մեսրոպին՝ դասակի հրամանատար,
հրամանատար, առանց մեր համաձայնության ջոկատ չընդգրկել նոր մարդկանց և չհեռացնել: Գնացինք բանակցելու Փայտյանի հետ, Կամո Հովհաննիսյանը, ես, Հայկ Մկրտչյանը, Սայաթը, Աշոտ Պետրոսյանը, Հարութ Սավադյանը, Կորյուն Հովհաննիսյանը: Ինձ կանչեց Հայրիկյանը (հավանաբար փոշմանել է, նրան էլ են մարդիկ պետք), ես ու Ռոբերտը գնացինք Երևան: Հայրիկյանը թեթևակի քրթմնջաց, (ինչ որ մեկը ասել է), որ մենք շատ ենք խախտում կարգ ու կանոնը, չենք հասկանում, թե ինչ էր տեղի ունենում քաղաքական դաշտում, և բացատրեց, որ մենք կիրովականցիների հետ պետք է մասնակցենք հանրահավաքին և պետք է հավաքենք որքան հնարավոր է շատ մարդիկ, իսկ տրանսպորտով մեզ
կապահովեն։ Հաջորդ օրը մենք գնացինք Կիրովական, խոսեցինք Փայտյանի հետ, նա ասաց, որ իրենք ֆիդայիներ են և իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, քանի որ այնպես էլ «կառավարիչները» թարս են նայում ԱԻՄ-ին, ուստի մենք կվարվենք հետևյալ կերպ՝ «Ձեր տղաներից մի մասը Հոկտեմբերյանից կգա մեզ մոտ (մնացածներն՝ իրենք կգնան Երևան), նա իր ֆիդայիներին, մեզ, կուղարկի քաղաքացիական համազգեստով, մեքենայում կլինեն տարատեսակ ռազմական համազգեստներ, եթե ստուգեն, կասեք, որ մենք հանրահավաքի մասնակիցներ չենք, այլ ստացել ենք համազգեստն ու պատահական հայտնվել ցուցարարների մոտ» (իբր ամեն ինչ համաձայնեցված է Հայրիկյանի հետ, պարզ չէ, թե ի՞նչ դիմակահանդես է, ինչո՞ւ է Փայտյանը թաքնվում): Վերադառնալուց հետո Ռոբերտ Մխիթարյանը հայտարարեց, որ շրջգործկոմում ընթանում է ժողով, որտեղ հրավիրված են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Մի փոքր ուշացումով մենք մտանք այն պահին, երբ դատախազի տեղակալ Կառլեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ
«կառավարական ֆիդայիները» ոչ թե ժողովրդի պաշտպաններ են, այլ թալանում են, զբաղվում շորթումով, և այլն։ Հանկարծ
Ռուստամ Գասպարյանը, Զավենը, Սմբոն նետվեցին նրա վրա և հարվածեցին դեմքին: Մենք շտապեցինք անջատել, ոստիկանությունը չմիջամտեց, ես Սմբոյին զգուշացրեցի, որ դադարեցնեն անիշխանությունը շրջանում։ Հարձակվողները ժպտացին ու հեռացան: Մեկ այլ անգամ լսեցինք, որ ոստիկանության օպերատիվ աշխատակից Մարտիկը չի կատարել «իշխանական կուսակցության ֆիդայիների» պահանջները, և Ռուստամը, Սմբոն, Զավենը, Սեթո Հովհաննիսյանի գլխավորությամբ նրան պատանդ են վերցրել, ինչի համար ոստիկանապետ՝ Բոգոմազովը ծեծել է Ռուստամին: Վրդովված այս կամայականությունից, մենք տղաների հետ գնացինք ոստիկանության շենք, բայց անմիջապես ժամանեցին Վազգեն Սարգսյանը (պաշտպանության նախարար) և Վանո Սիրադեղյանը (ՆԳՆ նախարար) իրենց թիկնապահների հետ, իրենց ետևից բերելով զրահափոխադրիչ և ՀՄՄ (մտածում էինք, որ դա վերջն է
«իշխանական կուսակցության ֆիդայիների», վերջապես կպատժեն), բայց մոտ մեկ ժամ անց ժամանած նախարարները դուրս եկան և Ռուստամի ու Սեթո Հովհաննիսյանի ուղեկցությամբ գնացին «Ճակատամարտ» ռեստորան: Զինկոմիսարիատի մոտ ես հանդիմանեցի Սմբոյին, բայց նա պարզաբանեց, որ այդ ոստիկանության աշխատողը եկել էր Ռուսաստանից, իսկ մեզ այստեղ նշանակել են
«կառավարական կարգերը» պահելու համար և խնդրեց չմիջամտել:
Իմ այդ արարքները, առարկությունները՝ վիճելը, դեմ գնալը
«իշխանության կուսակցությանը և ֆիդայիներին», դարձան ինձ համար ճակատագրական սխալներ:
Մեկ օր անց ինձ կանչեցին ոստիկանության պետ Բոգոմազովի մոտ, ես մտածեցի, որ «սադրանք է սկսվում»: Բոգոմազովը, ընդհակառակը (հավանաբար, զեկուցվել է), առաջարկեց դիմել իրեն ցանկացած հարցով, միայն առանց ինքնագործունեության,
ես ուրախացա (գոնե նա մեզ հասկանում է): Աներևույթ պայքար էր ընթանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով պատգամավորական ընտրությունների համար: Ես վատ չգիտեի սահմանապահ գնդի փոխտնօրեն, փոխգնդապետ Լևոն
Ստեփանյանին, բազմիցս եղել եմ նրա տանը, այնպես էլ նա՝ կնոջ հետ, մեր տանն են եղել: Որոշեցինք օգնել նրան դառնալ պատգամավոր, և մենք բոլորս սկսեցինք քարոզել նրա օգտին՝ պետք է չէ՞, որ իշխանության մեջ լինի գոնե մեկ գրագետ մարդ, իսկական սպան՝ ժողովրդի պաշտպանն է: Հայրիկյանի հերթական հանրահավաքը գրեթե ոչնչով չէր տարբերվում նախորդներից, եթե չհաշվենք, որ այս անգամ ավելի շատ մարդիկ կային, իսկ մենք ավելի մոտիկից շփվեցինք Երևանի, Գառնիի, Եղեգնաձորի, Աշտարակի, և այլ տղաների հետ: Ինձ կանչեց Հոկտեմբերյանի շրջանի զինկոմիսար փոխգնդապետ Աշոտ Պետրոսյանը: Ասեց, որ շատ լավ բաներ է լսել մեր ջոկատի մասին և ցանկանում է օգնել: Նա ինձ ծանոթացրեց «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանի հետ, Գեչռլու-Մրգաշատ գյուղից (մենք գիտեինք, որ Կորյունը «Դաշնակցության» անդամ է): Զինկոմիսարը պարզաբանեց, որ կա հրաման պաշտպանության նախարարությունից բոլոր ցրված ջոկատների միավորման, գումարտակների, գնդերի, դիվիզիաների, բրիգադների ստեղծման, ֆիդայիների հետ պայմնավորվածություն - պայմանագրերի կնքման, մարտերի բոլոր մասնակիցներին արտոնությունների (ինչպես պարզվեց, այդ արտոնությունները դատարկ խոստումներ էին), աշխատավարձով ապահովման մասին: Բացատրեց, որ շատ ֆիդայական ջոկատներ միավորվել չեն ցանկանում, քանի որ յուրաքանչյուր հրամանատար ցանկանում է լինել ինքնիշխան, ծայրահեղ դեպքում ենթարկվել միայն ինչ որ քաղաքական առաջնորդի կամ պաշտպանության նախարարության հեղինակության: Հավելեց, որ բոլորը լսել են իմ արարքների և սկզբունքների մասին, վստահ է, որ ես չեմ միավորվի
Ռուստամի ջոկատի հետ, ուստի, հարգելով ինձ, առաջարկեց միավորվել Ղումաշյան Կորյունի հետ, ստեղծելով գումարտակ, որտեղ զինվորական կոչումներ են շնորհվում: Նաև առաջարկեց որոշել, թե ով է լինելու գումարտակի հրամանատարը: Կորյունը հայտարարեց, որ ինքը գտնվում է պաշտպանության նախարար Ալիկ Պետրոսյանի «հովանու» ներքո, և մեզ առաջարկեց միանալ իրեն, խոստանալով, որ ինձ կնշանակեն շտաբի պետ: Այդ պաշտոնից հրաժարվեցի, բայց խոստացա խոսել իմ մարդկանց հետ: Ջոկատի բոլոր անդամներին պատմեցի ստեղծված իրավիճակի մասին, նաև ասեցի, որ բոլոր ցանկացողները կարող են դուրս գալ ջոկատից: Իսկ նոյեմբերին եկան այլ շրջանների ներկայացուցիչներ և հայտարարեցին, որ նրանք բոլորն էլ եղել են և կլինեն մեզ հետ: Մի կողմից ես ուրախ էի, որ տղաները մեզ հարգում և վստահում են, բայց մյուս կողմից հասկանում էի, որ հրամանատար լինելու համար ես բավականաչափ կրթված և փորձառու չեմ: Կիրովականից անսպասելիորեն ժամանեցին Ռոդեն Պողոսյանը (Արշալույս Փայտյանի տեղակալը), Արմենը (Փայտյանի եղբայրը), Իգոն՝ Իգորը, Սերգեյը (Վարձկան (Նայոմնիկ) մականունով) դժգոհություն հայտնեցին Արշալույս Փայտյանի անունից, որ մենք, հանդիսանալով ԱԻՄ, միավորվում ենք ՀՀՇ ջոկատների հետ, և առաջարկեցին միանալ նրանց: Բոլոր տղաները համաձայն էին նրանց հետ, բայց ես հիշեցրեցի, որ մենք խոսք ենք տվել զինկոմիսարիատի պետին և Կորյունին, ուստի անհրաժեշտ է այս անգամ գնալ, իսկ Ամանորից հետո կարող եք միանալ Արշալույս Փայտյանի ջոկատին: Մեր որոշման մասին մենք սկզբում ասացինք զինկոմիսարիատի պետ Աշոտ
Պետրոսյանին, ինչից նա ուրախացավ և, խոստացավ ամեն դեպքում ամեն կերպ օգնել մեզ։ Կորյունը տեսք ընդունեց, որ վշտացած է իմ հրաժարականից՝ ինձ շտաբի պետ նշանակելու համար, այդ ժամանակ ես կրկին հայտարարեցի մերժման մասին և պարզաբանեցի, որ երբեք չեմ լինի «շտաբի առնետ», և
համաձայնության դեպքում տղերքս ինձ չեն հասկանա։
Երրորդ մաս: Նոյեմբեր 1992-հունվար 1993։
1992 թվականի նոյեմբերի 18-ին Կորյուն Ղումաշյանի ջոկատի հետ մենք տեղափոխվեցինք Գորիսի շրջանի Գյուլիբեք։ Ինչպես պարզվեց, Կորյունը պարզապես խոսում էր, երբ ինձ ներքաշում էր շտաբի պետի պաշտոնին: Նրա ջոկատի տղաները պատմեցին (և ինքս տեսել եմ), որ ջոկատի ստեղծման առաջին օրվանից այդ պաշտոնը զբաղեցրել է նրա զարմիկը՝ Էդիկ Ղումաշյանը, ով պատերազմից առաջ Բադալ՝ Եղեգնուտ գյուղի թռչնաֆաբրիկայի պահեստի պետ է աշխատել։ Կոռնիձորում մենք փոխարինեցինք «Արջ» ջոկատին Երևանից, որն ակտիվ մարտական գործողությունների ժամանակ բազմաթիվ զոհեր էր ունեցել (մինչ օրս մի քանի զոհեր չեն վերադարձվել, քանի որ այդ տարածքը զավթվել է հակառակորդի կողմից և ընկերների դիակների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել): Մենք սկսեցինք ծանոթանալ տեղանքին։ Լսել էինք, որ մեզանից ձախ Լենինականի տղաներն են, աջ՝ Գորիսից, բայց մենք նրանց չենք տեսել: Հիմնականում Կորյունի ջոկատում լավ տղաներ էին, նրանցից մեկի անունը Միշա էր (Մրգաշատ գյուղից մականունով՝ Հրշեջ), ևս մեկը՝ Սաքո (Ախպարաշենից)։
1992 թվականի դեկտեմբերի 3-ից 8-ը հակառակորդը կրակ վարեց բոլոր տեսակի զինամթերքից, տանկերից, ԴՇԿ
գնդացիրներից, անհնար էր գլուխ բարձրացնելը։ Կորյունը հրաման տվեց պաշտպանության նախարարության անունից, որ մենք պետք է դիմանանք մինչև դեկտեմբերի վերջ: Դեկտեմբերի կեսին մեզ ուղարկեցին (մենք ասում էինք «հարյուր») Ուխտաբլուր բարձունք, լավ է, որ այստեղ ասֆալտի գործարանից վագոն է մնացել՝անձրևից և ցրտից ապաստանելու տեղ կա: Գիշերը Սայաթը (հին որսորդ) ասաց, որ աղմուկ է լսում, և կարծես մեզ շրջապատում են երեք կողմերից։ Բոլորը արթնացան։ Մանուկը, Աշոտը, Հայկը, Հարութն ու Սայաթը փորձեցին դուրս գալ հետախուզելու, թե
ինչ է կատարվում իրականում, բայց գնդացիրները և դիպուկահարները թույլ չէին տալիս գլուխները բարձրացնել։ Տպավորություն էր ստեղծվում, որ հակառակորդը մեզ տեսնում է խրամատներից ներս։ Ես և Մանուկը նռնականետ վերցրեցինք և սողալով շարժվեցինք գրեթե մեկ կիլոմետր, փորձելով գտնել տանկը, որը մեզ շնչել չէր թողնում, ճշտել հակառակորդի դիրքերը, բայց ոչինչ չստացվեց։ Երեք օր երեք կողմերից ռմբակոծում ու կրակում էին, տղաները կատակում էին, որ աշխատում ենք առանց ճաշի ու ընթրիքի, սպասենք, մինչև հակառակորդի փամփուշտները կավարտվեն, կհոգնեն, հետո կսնվենք (ապրեն տղաները՝ դիմացան): Բարեբախտաբար, կրկին առանց զոհերի և ծանր վնասվածքների անցանք: Մանուկն ու Սայաթը (Գառնիից) ասացին, որ իրենք Տող գյուղում ունեն ընկերներ, պետք է օգնություն խնդրել, քանի որ մարտիկները ուտելու ոչինչ չունեն: Գնացին Մանուկը, Մեսրոպը և Սայաթը, իսկ Սահակին, Կորյունին և Արարատին ուղարկեցի հրամանատար Ղումաշյանի մոտ, որ լուծեն մեր հերթափոխի հարցը: Չգիտես ինչու մեր փոխարինման մասին
Կորյունը լսել չէր ուզում, ընդ որում, մեր մարտական ոգին ու տրամադրությունը բարձրացնում էին իրենց կատակներով Հարութը, Եղիշը, Մեսրոպը, Աշոտը և Սայաթը: Գլխավորը, որ տղաների մեծ մասը (բացառությամբ Յուրիկի և Սահակի) խուճապի չմատնվեցին: Գիշերը Մանուկը, Մեսրոպը և Սայաթը վերադարձան, բերեցին 5 լիտր կոնյակ, ես հրամայեցի բաժանել բոլորին 100-150գ, բոլորը ուրախ և գոհ էին, նույնիսկ կատակեցին, որ Մանուկին ու Սայաթին երբեմն պետք է ազատել հերթապահությունից: Ինձ դուր էին գալիս նրանց կատակները, բայց հոգուս խորքում ծանր էր՝ տղաները հոգնել էին, խոստացված փոխարինումը չկար, ուտելիք չկար: Դեկտեմբերի 20-ից հետո ինձ կանչեց հրամանատար Կորյունը։ Ասաց, որ ջոկատի համար դուրս են գրել կարագ, կոնյակ, շաքար, հավ, ձու և այլն, բայց ԱՐՋ-ենք բոլորը գողացան ու
գնացին տուն, ինչ-որ փաստաթղթեր ցույց տվեց և հրամայեց ստորագրել՝ դուրս գրել: Ես ծիծաղեցի, հրաժարվեցի, այնուհետև, Արամոն իմ հարցին (նա շատ կաղում էր) ԱՐՋ ջոկատի տեղակայման վայրի մասին, պատասխանեց, որ իմ գալու ժամանման ԱՐՋ-ը վերադարձել է տուն, որ մենք ինքներս նք նրանց փոխարինել, իսկ Կորյունը հեքիաթասաց է, այնպես որ, պահանջե՛ք բոլոր մթերքները նրանից: Պարզ դարձավ, որ պատերազմի հաշվին Կորյունը դուրս է գրում Էդիկի (շտաբի պետի) պակասորդը, իսկ մնացածը սուտ է։
1992 թվականի դեկտեմբերի վերջին մեծ դժվարությամբ, բայց առանց կորուստների, մենք վերադարձանք տուն։ Ռոբերտն ասաց, որ կան զոհեր Կիրովականից։ Ես, որպես ջոկատի հրամանատար, լեյտենանտի կոչում եմ ստացել: Օգտվելով նախկինում մեզ առաջարկվող օգնությունից Կիրովական մեկնելու համար, խնդրեցի ոստիկանապետ Բոգոմազովից 40 լիտր բենզին: Տեղի ունեցավ իսկական հրաշք՝ Բոգոմազովը հրամայեց Մարտիկին (օպերատիվ աշխատակից) մեզ ուղարկել ոչ միայն բենզին, այլև ավտոբուս լիքը բաք վառելիքով: Ցավոք, Բոգոմազովին շուտով տեղափոխեցին մեր քաղաքից Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 6-րդ բաժնի պետ: Գնացինք Կիրովական (14 մարդ), խոսեցինք Փայտյանի հետ այն մասին, որ Ամանորից հետո որպես առանձին վաշտ, կմիավորվենք նրա ջոկատի հետ։ Ի զարմանս ինձ, այնտեղ էր և Հայրիկյանի կուսակցության ԱԻՄ-ի գլխավոր հրամանատար Հակոբ Մակարյանը: Ես բռունցքներով նետվեցի նրա վրա, բայց ինձ պահեց Փայտյանը, իսկ Հակոբը իր գործողությունները բացատրեց նրանով, որ ամենը արել է ոչ թե ինքը, այլ ԱԻՄ –ի ընդհանուր հրամանատար Նորիկը և Սեպուհը, և հիմա նա, հասկանալով տեղի ունեցածը, հեռացել է ԱԻՄ-ից: Նրան, իբր, ստիպել են Սեպուհը, Նորիկը և Արամազդը, բայց, ինձ թվում էր, նա ստում էր, ամենայն
հավանականությամբ, պարզապես գողոնը չեն կիսել: Արշոն
հաստատեց, որ նշված տղաները հուսալի չեն, և Հայրիկյանը չի հասկանում, որ ԱԻՄ-ը փլուզվում է, իսկ Հակոբ Մակարյանին արդեն կապիտանի կոչումով նշանակել է իրեն ծառայության գծով տեղակալ (ես մտածեցի, որ մենք նորից «թաթախվել» ենք, բայց լռեցի): Ծիծաղելով հայտնեցի իմ կարծիքը, որ Արշոն մանկապարտեզի վարիչ է նշանակել Հակոբին, նա լռեց։ Փայտյանը հավելեց, որ պետք է իմ ջոկատի անդամների ընդհանուր ցանկը, քանի որ նոր օրենքով պետք է կնքեն պայմանագրեր, ստանալ աշխատավարձ, ստեղծվում է բրիգադ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կլինի բրիգադիրը։ Իմ ջոկատի
մասին (իբր) նա արդեն զեկուցել էր նախարարություն, ուստի շտապ պետք ցուցակներն ըստ շրջանների: Նա առաջարկեց միացնել իմ ջոկատին Վաչիկ Ավետիսյանի ջոկատը, բայց վշտացավ, երբ ես նրան ասացի, որ նա ոչ մի ջոկատ չունի, բայց ունի ընդամենը 6-8 մարդ, որոնցից երեքը նրա եղբայրներն են, որոնք ոչ մի անգամ չեն կռվել ու չեն կռվի: Ամանորից հետո զինկոմիսարիատի մոտ պատահաբար հանդիպեցի Կորյուն Ղումաշյանին, Էդո Ղումաշյանին և Լևոնին (իմ հարևանը
«Դաշնակցություն» կուսակցությունից): Նրանք ասացին, որ ճիշտ չեն համարում մեր հեռանալը նրանցից, բայց նրանք չեն նեղանում: Ի նշան մտերմության և վստահության Լևոնը մեզ փոխանցեց զինամթերք, նռնականետներ, հակատանկային- հետևակային ականներ, նռնակներ և այլն: Ես շնորհակալություն հայտնեցի, և քանի որ մենք պահեստ չունեինք, ես զենքը, զինամթերքը թողեցի Մեսրոպի տանը, հետո դրանք ստորագրությամբ փոխանցեցինք Սարգսյան Վարդանին, իսկ ավելի ուշ՝ այդ ամենը «պատահաբար» անհետ կորել է:
Հետո ես հիշեցի, թե ինչպես է իր՝ հրետանավոր Վարդանի մոտից «պատահաբար» կորել ինքնաձիգը, և գնդապետ Ռեմիկ Մարդանյանը ուզում էր նրան արտակարգ դատարան տալ, իսկ նա «ազնիվ ֆիդայիի» դիմակի տակ՝ թաքնվում էր մեր ջոկատում։ Վերադառնալով Կիրովականից՝ ինձ մոտ մտան
Ջանֆիդա գյուղի հրամանատար Սամվելը՝ իմ զարմիկ Ռաֆիկի հետ: Սամվելը պատմեց, թե ինչպես իր և իր ընտանիքի վրա գրեթե ամեն օր հարձակվում են իր ջոկատի ընկերները՝ Ռուստամը, Գագոն, Սմբոն, Զավենը, Մնոյանը, Արմենը, Սեթոն և այլոք: Նրանք իրեն ահաբեկել են այն հանգամանքով, որ նա, իբր, կաշառք էր վերցնում շրջանի ղեկավարներից և առևտրականներից, չի կիսվում նրանց հետ, և, առանց արդարացման խոսք ասելու հնարավորության՝ պահանջում են, որ Սամվելը հեռանա ջոկատից։ Հակառակ դեպքում սպառնում են հաշվեհարդար տեսնել ընտանիքի հետ: Արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել պաշտոնից և հեռանալ ջոկատից: Նա մեզանից օգնություն էր խնդրում և ուզեց գալ մեր ջոկատ։ Ես ծիծաղեցի և հիշեցրի, որ ինքն է ինձ պատմել «ոստիկանական» այդ հնարքների մասին, որոնք իրենց՝ ՀՀՇ-ի անդամներին, հրամանատարներին սովորեցրել են Վազգեն Սարգսյանը, Ալիկ Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, որոնք էլ նա ինքն սովորեցրել էր վերը նշված «ֆիդայիներին» իր ջոկատից։ Ես նրա և նրա ընտանիքի համար ցավում էի, Ռաֆիկը շատ խնդրեց օգնել, բայց խոսելով տղաների հետ, մենք հրաժարվեցինք օգնել հետևյալ պատճառներով՝ ժամանակը չէ, իրենց ավազակությունների պատճառով ջոկատ հանել մեկ այլ ջոկատի դեմ, առավել ևս՝ Հայաստանում։ Գուցե նա «գործակալ» է և ցանկանում է մեր ջոկատը քանդել, ուստի թող իրենք գլուխ բերեն: Հետագայում մենք շատ ափսոսեցինք, որ չօգնեցինք նրան և չպատժեցինք խարդախերին, ովքեր թաքնվում էին «կառավարական ֆիդայիներ» անվան տակ։ 1993թ. հունվարին մեր ջոկատի թիվն աճեց գրեթե մինչև 100 մարդ: Ինչ-որ մեկն ինքն էր գալիս մեզ մոտ, ինչ-որ մեկին ուղղորդում էր զինվորական կոմիսարիատը, բայց չգիտես ինչ պատճառներով՝ շատերն ուզում էին գալ հենց մեզ մոտ, ինչը զայրացնում էր Ռուստամին, Սեթոյին և Մնոյանին։ Ամեն օր աճում էր մեր ջոկատի ժողովրդականությունը, որպես ազնիվ
ֆիդայիներ, մեզ մոտ սկսեցին գալ առևտրականներ, տնօրեններ՝ խնդրանքներով պաշտպանել Ռուստամից ու
Կորյունից, սակայն մենք գիտեինք, որ նրանց վարքը համապատասխան էր ինչպես «իշխանության կուսակցության», այնպես էլ «իշխանության կուսակցության ֆիդայիներին»։ Անկեղծորեն ասեմ, որ ջոկատի թվի աճը ինձ, Մեսրոպին, և Հայկ Մկրտչյանին չէր ուրախացնում։ Նախ, մենք ամենից շատ հավատում էինք Գառնիի տղաներին, կիրովականցիների հետ պարզապես ծանոթ էինք։ Մարտերում գրեթե ոչ ոք չէր եղել, ոմանք նույնիսկ ինքնաձիգ չէին տեսել: Մեզ մոտ, բացի մեր ծանոթներից գալիս էին տարբեր մարդիկ, ովքեր հույս ունեին ստանալ գոնե ինչ-որ աշխատավարձ։ Նրանք Հայկի ու իմ վրա էին հույս դնում, իսկ մենք գիտեինք, որ մեր հրամանատարական փորձը քիչ էր, ռազմական մարտավարության չենք տիրապետում, իսկ առջևում լուրջ մարտեր են սպասվում։ Մենք հասկանում էինք, որ մեր գլխավոր խնդիրը այդ տղաների կյանքը պահպանելն էր, ընդ որում սովորեցնելով նրանց, լավ կռվել: Հիմնականում մեր մարտիկները նորեկներ էին, շատերը տարիքով, և նրանք առաջին անգամ էին զենք վերցնում: Նրանց պատրաստման համար ժամանակ, տեղ-տարացք էր անհրաժեշտ, որն չկար:
Ոչ ոք չէր ուզում պատասխանատվություն ստանձնել, ինձանից պահանջում էին դառնալ ջոկատի հրամանատար: Անդամագրվեց մեր ջոկատին նաև Հակոբը Սիմոնյանը (մարզիկ), սակայն 12 օրից հեռացավ, հայտարարելով՝ «Մի՛ նեղացիր, Ազատ ջան, բայց Նորիկ Մնոյանը, Սերգեյը (հացի գործարանի տնօրենը) և Սեթոն լավ աշխատավարձ են խոստացել, իսկ ես պետք է ընտանիքս կերակրեմ»։ Երեկոյան ինձ մոտ եկան Ռուստամի ջոկատից Արշակը և Ավետիսը (երկուսն էլ իմ խորհտնտեսությունից՝ «Նաիրի», Ավետիսը՝ իմ քավորի որդին), և Ռուստամի անունից առաջարկում էին միանալ իրենց՝ Հոկտեմբերյանում ստեղծել գունդ: Ես նրան
պատասխանեցի, որ մեծ հաճույքով կանեի դա, բայց այն, ինչ անում են ձեր հրամանատարները՝ Ռուստամը, Սմբոն, Սեթոն ու Մնոյանը և այլոք հանդուրժել՝ հնարավոր չէ, ինչի պատճառով էլ ժողովուրդը Ձեզնից վախենում է, չի հարգում։ Հաջորդ օրը շտաբ եկավ Գագո Աբրահամյանը (Խայո մականունով) Գեչրլու - Մրգաշատ գյուղից, Ռուստամի ջոկատից և խնդրեց վերցնել նրան մեր ջոկատ պատրվակով, որ, իբր, Ռուստամից բոլորը փախչում են, քանի որ աշխատավարձ չեն վճարում, սնունդ չկա և այլն, իսկ նրա հետ մեզ մոտ կգան առնվազն ևս 30-40 մարդ: Կարծիքս բացասական էր, ու մենք Հայկի հետ մերժեցինք։ Հայկը, Սայաթը, Հարութը և Մեսրոպը, ընդհակառակը, առաջարկում էին մաղել մարդկանց՝ թողնելով 40-50 հուսալի տղաներ: Ինձ դուր եկավ տղեքի գաղափարը, զանգահարեցինք Կիրովական՝ Փայտյան Արշալույսին, սակայն նա խստորեն արգելեց դա անել այն պատճառով, որ պետք է հավաքել որքան հնարավոր է շատ մարդիկ, որոնց կստուգենք մարտադաշտում, իսկ հետո՝ կմաղենք (Արշոն շատ խելացի ու խորամանկ մարդ էր, կարողանում էր գեղեցիկ խոսել և կարող էր գրավել յուրաքանչյուրին և ցանկացած մեկին, այնպես որ, մենք՝ միամիտներս, հավատացինք նրան): Մեր տան մոտ (իբր) պատահաբար կրկին հանդիպեցինք Գագո Աբրահամյանին: Նա ասաց, որ Աշոտը ՀԱԲ-ից 15 մարտիկի հետ, Գնելը՝ 20 սակրավորների և 18 մարտիկների հետ Նոր Արմավիրից, և 25 մարտիկներ Ռուստամի ջոկատից պատրաստ էին միանալ մեզ։ Ուստի անհրաժեշտ է, որ ես նրան շտապ ծանոթացնեմ Արշալույս Փայտյանի հետ, իրեն զինվորական կոչում
նշանակելու համար, և ես ինքս պետք է գնամ ու խոսեմ բոլոր ցանկացողների հետ անհատապես: Ես համաձայնեցի ընդունել բոլորին (բացի Ռուստամի մարտիկներից) և ավելացրի, որ ոչ մի տեղ չեմ գնա, իսկ ովքեր ուզում են միանալ մեզ, թող գան շտաբ, այստեղ կծանոթանանք և բոլորի ներկայությամբ կխոսենք։
Ավելացրի, որ մենք աստղեր չունենք և չենք բաժանում, իսկ աստղեր ստանալու համար, նախ պետք է կռվի դաշտում ցույց տաս քո մարտական ոգին ու նվիրվածությունը տղերքին ու երկրին։
1993 թվականի հունվարի սկզբին զանգահարեց Փայտյանը և նշանակեց հանդիպում Երևանում՝ Չարբախի հավաքակայանում։ Գնացինք Մեսրոպի հետ։ Արշոն ասաց, որ միավորվելու ենք Ռեմիկ Մարդանյանի գնդի հետ: Ես շատ ուրախացա՝ գոնե մեկ կադրային սպա կլինի, և ես նրան հիշում եմ դեռ Զաբուխի ժամանակներից։ Փայտյանն ինձ հանդիմանեց, որ մենք՝ ֆիդայիներս, կռվում ենք, իսկ նրանք՝ կադրային սպաները, ոչինչ չանելով, ստանում են կոչումներ և պաշտոններ, բայց ես մնացի իմ կարծիքին։ Արշալույսը մոտ 150 պայմանագիր փոխանցեց մեր ջոկատին և ավելացրեց, որ, հնարավոր է, հունվարի վերջին, կամ փետրվարի սկզբին ստիպված լինենք մեկնել Ղարաբաղ՝ Մարտակերտի շրջան: Վերադարձանք տուն։ Եկավ, Գնելը (սակրավոր) և առաջարկեց գալ այլ սակրավորներով մեզ հետ, բայց պայմանով, որ նրանք պատերազմի չեն մասնակցի, չեն հերթապահի, այլ միայն ականներ են տեղադրելու։ Մենք հրաժարվեցինք: ՀԱԲ-ից Աշոտն ասաց, որ ինքն իր մարտիկների հետ դեռ պատրաստ չէ միանալ մեզ։ Նա խնդրեց օգնել որդուն բանակից ազատել, ես կտրականապես հրաժարվեցի՝ չհամընկան մեր կարծիքները:
Ռոբերտ Մխիթարյանն ու Հայկը պարզեցին, որ Գագոն ոչ մի մարտիկ չունի, ինքը Ռուստամի ջոկատում՝ ռազմաճակատում ընդամենը մեկ շաբաթ է եղել: Առ այսօր Գագոն ոչ մի տեղ, ոչ մի կռվի չի մասնակցել։ Նրանք կասկած հայտնեցին, որ Գագո Աբրահամյանն ու Աշոտ Խաչատրյանը հանդիսանում էին Ռուստամ Գասպարյանի «գործակալներ» և պատրաստվում էին քանդել մեր ջոկատը: Որոշեցինք սպասել, թերևս Ռուստամի հետ համախոհներ չէինք, բայց հույս ունեինք, որ նա չի համարձակվի գնալ դրան: Ինձ կանչեց Փայտյանը և
հայտարարեց, որ Երևանում լինելու է ԱԻՄ-ի հերթական հանրահավաքը, ապա ժողով, որից հետո մենք կգնանք Կիրովական ու Մարտակերտ: Հանրահավաքից հետո Կիրովականի տղաները մեզ տարան Հոկտեմբերյան, որտեղ էլ որոշեցինք մնալ։ Մենք մտահոգվեցինք՝ ո՞ւր տանել նրանց, որտե՞ղ են գիշերելու, ինչո՞վ կերակրել 26 մարդու սոված ժամանակ: Այդ հարցը իրենք էլ որոշեցին՝ Ռոդեն Պողոսյանի և Իգոյի գլխավորությամբ գնացին հացի գործարան և բերեցին մոտ 40 բոքոն հաց, ինչ-որ տեղ գնել էին մոտ 20լ օղի, մթերքներ և եկան իմ տուն, էլ ո՞ւր կարող էին նրանք կորել: Ծանոթացանք, խոսեցինք ԱԻՄ-ի ծրագրվող հնարավոր հեղաշրջման մասին, անընդհատ փառաբանում էին Արշալույս Փայտյանին, պատմում իրենց մարտական գործողությունների մասին, բայց երբ նրանք իմացան, թե ինչ վայրերում և ում հետ ենք մենք եղել Ղարաբաղում, Գորիսում, խոսակցությունը տարան այլ թեմայով։ Տարօրինակ էր, որ Փայտյանի ջոկատում գրեթե բոլորը հրամանատարներ էին, ես զարմացած էի, բայց մտածեցի, թե որքան շատ մարդիկ, ֆիդայիներ կան ԱԻՄ-ում՝ Կիրովականում, եթե այդքան հրամանատարներ կան, իսկ մեզ
մոտ՝ տա Աստված, 80-100 միմյանցից տարբեր, բոլորովին անպատրաստ, նույնիսկ զենքեր չտեսած, դժգոհ մարդիկ (ես նույնիսկ նախանձեցի): Մեզ մոտ հավաքվում են նրանք, ովքեր մի կտոր հաց, աշխատանք չունեին, ումից կինն էր հեռացել, ինչպես նաև նրանք, ովքեր փնտրում էին արդարություն։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր ... Կինս դժգոհ էր՝ 26 մարդ, 52 քրտնած գարշահոտ կոշիկ, բնակարանում տեղ չկա, խմած, անծանոթ մարդիկ, խաղաքարտեր, շախմատ, նարդի են խաղում, պատմում զվարճապատումներ, բայց կինս համբերում էր, կերակուր պատրաստում, տեղավորում քնելու: Կիրովականում մեր օգնությամբ կազմավորվեցին «ՆԺԴԵՀ» անունով երկու վաշտեր, որոնք ղեկավարում էր Արշալույս Փայտյանը (մենք դեռ գլխի չէինք ընկել, թե ինչի
կվերածվի մեր կողմից ապագա «գեներալին» ցուցաբերած օգնությունը):
Չորրորդ մաս: Փետրվար-ապրիլ 1993։
1993թ. փետրվարի 20-ին բոլորը միասին (բացի Գագիկ Աբրահամյանից, իբր, եղբայրը հիվանդ է, և Աշոտից) մեկնեցինք Կիրովական ստացանք 4800-ական ռուբլի կանխավճարը, որը Հրանտի հետ ուղարկեցինք մեր ընտանիքներին, իսկ մենք շարժվեցին դեպի Ղարաբաղ՝ Մարտակերտի շրջան։ Արշալույս Փայտյանն ու Ռոդեն Պողոսյանն ինձ տվեցին ավագ լեյտնանտի և ջոկատի՝ առաջին վաշտի հրամանատարի կարգավիճակ, Հայկ Մկրտչյանին՝ կրտսեր լեյտենանտ, Մեսրոպ Կարապետյանին և Աշոտ Պետրոսյանին ՝ լեյտենանտներ, դասակների հրամանատարներ: Այս անգամ զենք, զինամթերք և դեղորայք մենք շատ ունեինք՝ շնորհակալություն Ռուսաստանին։ Տարօրինակ էր, որ Փայտյանի գումարտակը մեր հաշվարկներով կազմում էր 35-40 մարդ (նրանց մեծ մասը հրամանատարներ), իսկ այն հարցին, թե որտե՞ղ են մնացածները, Փայտյանը պատասխանեց, որ 200 մարդ ու 12 հետախույզներն արդեն գնացել են, և մենք պետք է նրանց հասնենք։ Եկանք Առաջաձոր գյուղ, դասակներով տեղավորվեցինք տներում: Հաջորդ օրը Վաղուհաս գյուղ հասանք տեղացիների՝ Մորուք և Կաբան(Վարազ) մականուններով հրամանատարների ուղեկցությամբ: Կիրովականցիները տեղավորվեցին Չափար գյուղում, որտեղ էլ գտնվում էր գումարտակների շտաբները: Առավոտյան ծանոթացանք տեղի տղաների հետ։ Ծատուրը պատմեց, որ այստեղ դաժան մարտեր են եղել, շատ զոհեր կան, մի քանիսի դիակները դեռ չեն կարողանում գտնել։ Ընտրելով համեմատաբար քիչ ավերված տներ (եթե դրանք կարելի է այդպես անվանել), Կաբանն ու Մորուքը ցույց տվեցին, որտեղ կարելի է և ավելի լավ է տեղադրել պահակակետերը,
պատմեցին տեղանքի արահետների, հազիվ նկատելի խճուղիների մասին և ավելացրին, որ կիրովականցիները այստեղից հեռու են, կարելի է գնալ միայն ոտքով, սնունդի հարցը կփորձեն լուծել:
Ծանոթագրություն՝ այստեղ և հետագա նյութերում այնպիսի անուններ, ինչպիսիք են Կաբան, Մորուք, Պուլի, Տերև, Գամսա․․․՝ մականուններ են, որոնց իրական անունները (ազգանունները) հեղինակը չգիտի-չի հիշում:
Պահակակետերը դրեցինք, իսկ ուտելու ոչինչ չկա։ Ամեն օր 8- 10 մարդ ստիպված էին ոտքով գնալ Առաջաձոր գյուղից մինչև Չափար գյուղ սննդի հետևից, քանի որ Ղարաբաղի պահեստից մեր ջոկատին դեռ ոչինչ չէին առանձնացնում։ Ի զարմանս մեզ, տեղացի կանայք միշտ կշտամբում էին մեզ՝ ինչո՞ւ եք եկել, ո՞վ է
ձեզ խնդրել, ի՛նչ է ձեզ պետք, մենք նրանց հետ (ադրբեջանցիների) ավելի լավ էինք ապրում, քան ապրենք ձեզ հետ: Ստացվում է, որ հասարակ մարդիկ պատերազմ չէին ուզում, չէին ուզում միավորվել Հայաստանի հետ, նրանց համար ավելի լավ էր ադրբեջանցիների հետ, իսկ այլ «մարդիկ» ամեն ինչ խառնել են, պատերազմի առաջ կանգնեցրել երկու համերաշխ ժողովուրդների, և այժմ ելք չկա՞: Ես հիշեցի, նույն բանն ասում էին Բաքվից եկած փախստականները։ Տեղի բնակիչների կողմից զգացվում էր թաքնված ոչ բարյացակամություն: Հետո նրանք՝ Մորուքենք պատմեցին, որ մինչ մեզ՝ Երևանից եկել են ֆիդայիներ, նույնիսկ զոհվածների ընտանիքներից կարտոֆիլ էին գողացել, դրա համար էլ ոչ մեկին այլևս չեն հավատում։ Տեղանքը, որտեղ մենք էինք, շատ գեղեցիկ էր, բայց շրջապատված լեռներով, նրանց միջև ծառեր, ճանապարհներ փաստացի չկային, ահա, թե ինչու այդքան տղաներ զոհվեցին: Հայկը, Հարութը, և Աշոտը ամեն օր գնում էին լեռները հետախուզություն, բռնել էին մի անծանոթի, հայերեն գրեթե չգիտեր՝ ձերբակալեցինք հանձնելով Փայտյանի տղեքին։ Գիշերը կրակոցներից դուրս թռանք, Հայկը իր տղաների հետ գնաց գերեզմանատան կողմը, Մինասը՝ կոմբայնների մոտ, ես՝ դզօտերի (պաշտպանական ամրություն)
մոտ՝ դեպի Հարությունյան Սամվելը, մնացածը շղթայով շարժվում էին դեպի մեզ։ Պարզվեց, որ տերևների խշշոցի պատճառով Սամվել Հարությունյանը, պահակակետում կանգնած, կրակել և սպանել է Մորուքի շանը: Մինասը պատմում էր, ինչպես կրակոցի ժամանակ Միքայելը (Բամբակաշատ գյուղ) Երկրապահ ջոկատից բղավեց «մամա- ջան» և փախավ ՝ պարզ չէ, թե ուր։ Վերջապես եկան Փայտյանը,
Իգոն, Սամվելը (տեղակալ), Վահանը (տափակ) և ասացին, որ պետք է առաջ շարժվել, դեպի Թթու-ջուր, ավելի մոտ ադրբեջանցիներին։ Իրենք պատրաստվում էին որպես պահեստայիններ հիմնվել (ինչպես միշտ) մեր ետևում (գոմում) և ավելացրեցին, որ Յուրա Հովհաննիսյանը (Յուրա-26) նշանակվել է շտաբի պետ Ռեմիկ Մարդանյանի մոտ և Սուրիկ Սարգսյանի հետ (Սևանից) մեզ բարև է փոխանցել: Քարտեզի վրա ոչինչ չէին կարողանում բացատրել՝ մատներով էին ցույց տալիս, չնայած մեկ է, ես ոչինչ չէի հասկանալու: Վտանգավոր էր, և մենք Հայկի հետ որոշեցինք, որ լեռների արանքում ավելի լավ կլինի, քան այստեղ։ Նրանք վերցրին «գերուն» ու հեռացան։ Արշավիր Վարդանյանը (Ժանգոտը Ալավերդիից) գտավ և բերեց մի քանի այրված ինքնաձիգ և այլ զենքեր, ասաց, որ գտել է պայթեցված ՈՒՐԱԼ մեքենայում, որի թափքը լի է զենքերով ու զինամթերքով: Ես հրամայեցի ետ տանել։ Նախ, քարշ տալ չենք կարող լեռներով ու ժայռերով, իսկ երկրորդը՝ գուցե ինչ որ մի ջոկատի մեքենան լինի, զենքերը պետք կլինի նրանց դուրս գրումների համար, բայց Արշավիր Վարդանյանը ինքնաձիգերով գնաց կիրովականցիների մոտ: Փայտյանը հրամայեց բոլոր զենքերը, զինամթերքը տեղափոխել իրենց մոտ, հետագայում ուղարկել Կիրովական (հետաքրքիր է, թե նրա ինչին էին պետք այրված ինքնաձիգերը, առավել ևս՝ այլ ջոկատի):
1993 թվականի մարտի 11-ին ժամանեցինք Թթու-ջուր (գեղեցիկ վայր, գետակ փոքր Սարսանգ, լեռներ), մետաղական կամուրջի վրայով անցանք մյուս կողմ և հաստատվեցինք նախկին
սրճարանում ու վրաններում։ Մարդանյանի հրամանով մեզ ուղեկցող տվեցին՝ «Քեռի Յաշային» Վաղուհաս գյուղից: Նրա ձախ ձեռքի դաստակը կտրած էր, բայց նա մարտական, ուրախ, աշխույժ մարդ էր մոտ 60 տարեկան։ Համբարձումը, Հայկը, Աշոտը, ես, Մինասը ամեն օր «Քեռի Յաշայի» հետ սանրում էինք տարածքը:
1993թ. մարտի 12-ին հանկարծակի հակառակորդը մեր ուղղությամբ արեց մի քանի հրետանային համազարկ, հետո փամփուշտների սուլոց հնչեց, բայց ընկան մեզնից շատ ետ։ Հարութը կատակեց, որ, հավանաբար, ողջունում են մեզ և մաղթում բարի առավոտ: Հետախուզության, Չարեքթարի ուղղությամբ, գնացինք «Քեռի Յաշան», Մինասը, ես, Համբարձումը (Կյաժ), Մանուկը, Աշոտը, Հարութը, Ցոլակը: Հեռադիտակով որոշեցինք այն վայրերը, որտեղից մեզ հարվածում էր հակառակորդի հրետանին: Պարզ նշմարվում էին 3 հատ ՀՄՄ՝ 2 հատ ԴՇԿ: Ադրբեջանական հետևակային գրոհայինները բավականին շատ էին: Ետդարձի ճանապարհին Մորուքին հանդիպեցինք մարտիկների հետ, խոսեցինք, նա հուսով եմ կատակով զգուշացրեց, որ մենք պատերազմից հետո վերադարձնենք նրա շանը և ավելացրեց, որ սպասում էն Ավոյի (Մոնթեի) գրոհային ջոկատին։ Պատմեց, որ շարժվելու ենք Կուբաթլուի կողմը և բացատրեց, որ արձակված ռումբերը հակառակորդի սովորական և սիրելի գործն է, իսկ, ա՛յ, գնդացիրներից կրակոցները հետախուզության ձեռքի գործն են, որոնց ոչ մի կերպ չենք կարողանում հայտնաբերել։ Վերադառնալով հենակետ, տեղեկացանք, որ տավարի մսի պահածոյի պատճառով վիճել են Հայկը, Մեսրոպն ու Սահակը:
Մեսրոպն ու Սահակը հավաքել էին իրերի պարկերը և որոշել էին հեռանալ, բայց սպասում էին ինձ։ Ես ծիծաղեցի, բոլորին պարսավեցի, իսկ Սահակին հրամայեցի հեռանալ ուր ուզում է (նոր հայտնվել է ջոկատում և արդեն խառնակչություն է անում):
1993 թվականի մարտի 13-14-ը Կուբաթլույում գործողության կազմակերպման նպատակով Թթու ջուր ժամանեց Ավո (Մոնթե) Մելքոնյանը։ Մենք ծանոթացանք նրա և նրա ջոկատի տղաների հետ: Սեմիջյան Համբարձումը նկարահանեց մեզ՝ բոլորիս։ Նա ասաց, որ 4-5 օրով գնում է հետախուզության, իսկ երբ վերադառնա, կորոշի, թե ով և ինչպես պետք է մասնակցի ծրագրված գործողությանը: Ես երազում էի կռվել Մոնթեի կողքին, նրա մասին առասպելներ էին հյուսվում, բայց պարզվեց՝ ճակատագիր չէր։ Հերթական հետախուզությունից վերադառնալուց հետո (Քեռի Յաշան, Մինասը, Ցոլակը, Աշոտը, Հարութը և ես) իմացանք, որ Ավոն (Մոնթեն) վերադարձել է և ինձ հրավիրում է ընթրիքի։ Ինձ հետ խնդրեց գալ Հարութը։ Սկզբից Մոնթեն ինձ կշտամբեց՝ «Ազատ՝ Եղբայր, ես ասո՞նց հետ պետք է վերցնեմ Կուբաթլուն», և ցույց տվեց, իմոնց կողմը, հետո շարունակեց, որ իր երազանքն է՝ վերցնել Կուբաթլուն և ազատագրել Նախիջևանը՝ «Բայց Նախիջևանը դեռ չենք կարող վերցնել, այնտեղ թշնամին շատ ուժեղ է, շատ տեխնիկա կա, անթիվ է թուրքերի հետևակը, մենք հիմա նման ուժեր չունենք, և այդ պատճառով էլ օրերս մեկնելու ենք Կուբաթլու, իսկ դու՝ Ազա՛տ ջան, դեռ դաստիարակի՛ր քո տղաներին»։ Հետո իմացանք, որ Աղաս Գևորգյանը, Հովհաննես Սաժումյանը և Վարդան Մկրտչյանը հարբած (թե որտե՞ղ էին լեռներում ալկոհոլային գտել) ծեծել են Մահտեսյան Գևորգին (Խլնքոտ), նրա ոտքերի տակ կրակել էին և ստիպել պարել։ Կիրովականից գալով՝ Վահանը (Տափակ) դրա համար ծեծել էր Աղասին և Հովհաննեսին (կեցցե): Հայկը, Մեսրոպը, Հարութը, Աշոտը և շատ ուրիշներ պահանջում էին նրանց պատժել և հեռացնել ջոկատից։ Արդյունքում մենք բոլորին, այդ թվում՝
Գևորգին, վռնդեցինք ջոկատից՝ խայտառակեցին մեզ այնպիսի հրամանատարի մոտ, ինչպիսին Մոնթեն է։ Նրանք գնացին կիրովականցիների մոտ։ Փայտյանը և մյուսներն էլ՝ նրանց խիստ կշտամբել են, բայց այն պատճառով, որ նրանք առաջին
անգամ են մեզ հետ, ներեցին, ընդ որում՝ ստիպեցին ներողություն խնդրել ոչ թե մեզնից, այլ բոլորին անծանոթ Ռոդեն Պողոսյանից։
1993թ. մարտի 22-ին Մարտակերտի շրջանում իրադրությունը վատթարացավ: Որոշում կայացվեց մեր ջոկատն ուղարկել այդ շրջան օգնության: Փայտյանն իր ջոկատով պետք է մեկներ, սովորաբար մեզանից 2-3 օրից հետո, Մոնթեն ջոկատով գնաց Կուբաթլու: Մենք հրաժեշտ տվեցինք Մոնթեի տղաներին, Քեռի Յաշային, Մորուքին, Կաբանին, Ծատուրին, ովքեր ցանկացան մեզ ողջ մնալ և անպայման պատերազմից հետո այցելել նրանց, և շարժվեցինք: Այն ժամանակ անհասկանալի էր մեր այցելության իմաստն այստեղ, չէ՞ որ Փայտյանը կարող էր գնալ իր ջոկատով Մարտակերտ օգնության, իսկ մենք՝ Մոնթեի հետ, բայց ղեկավարությունն ավելի լավ գիտի։ Իսկ մենք եկել ենք օգնելու մեր ղարաբաղյան եղբայրներին (մեզ համար ղարաբաղցիները եղել ու մնում են շատ ընկերասեր և մարտական տղաներ), ոչ թե բավարարել Փայտյանի, Իգոյի, Սամվելի, Ռոդենի և Արմենի եսասիրական հավակնությունները: Ճաշին եկանք Սարսանգի ջրամբար։ Այնտեղ շատ մեծ և գեղեցիկ լիճ կա, շուրջը լեռներ, անտառներ, նրանց միջև Սարսանգ ջրամբարը, ջուրը մաքուր է՝ բնության իրական հրաշք: Փայտյանը պատմեց, որ վերջերս այստեղ կատաղի մարտեր են ընթացել Սուրիկ Սարգսյանի գլխավորությամբ, մեր կողմից շատ զոհեր են եղել։
Համբարձումն ու Հայկը տրոտիլ նետեցին ջրի մեջ, միանգամից շատ ձկներ ջրի մակերես բարձրացան, համեղ ճաշ պատրաստեցինք: Աշոտ Պետրոսյանը (Երևանից), Հայկը, Մինասը և Հարութ Սավադյանը նոր տղաներին սովորեցնում էին նռնակներ նետել, քողարկվել, կրակել:
1993 թ մարտի 23-ին գիշերը ժամանեցինք Մոխրաթաղ, բարձրացանք Պուշկին-յալ բարձունքը: Չգիտեմ թե ինչու, բայց մեզ ուղեկցում էր Սամվելը՝ Փայտյանի տեղակալը (արտաքինից
միշտ դժգոհ), մեզ ցույց տվեցին մեր դիրքը: Մենք մտածեցինք՝ եթե այստեղ այդքան մարդ կա՝ ուրեմն լուրջ մարտեր են սպասվում։ Խրամատներ հնարավոր չէր փորել՝ ամբողջությամբ բազալտից քարեր (առավոտյան պարզվեց, որ այստեղ քարհանք է): Բոլորիս համար զենքերից եղել է՝ մեկ նռնականետ, մեկ ՊԿ գնդացիր և ինքնաձիգեր, սակայն նռնականետի հետ արկ չի եղել, հակատանկային նռնակներ նույնպես չկային։ Ես ամեն ինչ ասացի Սամվելին, նա խոստացավ վաղ առավոտյան ամեն ինչ հարթել, մեզ հետ թողեց Լևոնին (մականունը Անտեր) Կիրովականից և ինքն իջավ Մոխրաթաղ գյուղը: Առավոտյան Հայկի հետ գնացինք Ղազարի և Աշոտի՝ Երևանի հրամանատարների մոտ, նրանք մեզ ցույց տվեցին հակառակորդի տեղակայման վայրերը, պատմեցին, որ ամեն օր հակառակորդը ականանետերով սանրում է տեղանքը, բայց հետեվակի առաջխաղացում դեռ չկա: Իրավիճակը դասավորվեց մեր դեմ՝ հաց ու ջուր չկա, գրեթե պատերազմելու բան չկա։ Մոտեցավ Ղազարը և ցույց տվեց մեր թիկունքի
«աշտարակը», զգուշացրեց, որ այնտեղ դիրքեր էր զբաղեցնում հակառակորդը, ինչպես նաև Մարտակերտը: Հայկը, Հարութը, Կամոն, Մինասը և Աշոտը գնացին նայելու ներքևում գտնվող
հակառակորդի դիրքերը, իսկ Ռուբոն, Կորյունը, գնացին Մոխրաթաղ ջրի: Պարզվեց, որ մեզ օգնում է ոչ միայն Հիսուս Քրիստոսը, այլև Ալլահը: Հակառակորդի դիրքերից տղաները տավարի մսի բավական պահածոներ բերեցին, խտացրած կաթ, հաց, թխվածքաբլիթներ, պահածոներ, թթուներ և այլն, կարծես հարսանիքի մեջ լինեինք: Մյուս տղաները ջուր բերեցին: Սակայն Սամվելն ու Արշոն այդպես էլ նռնականետեր, արկեր, հակատանկային նռնակներ չուղարկեցին: Մենք հյուրասիրեցինք երևանցիներին, քֆրտեցինք Փայտյանին ու Սամվելին վախկոտության համար, շնորհակալություն հայտնեցինք Ալլահին ու Ադրբեջանի նախագահ՝ Էլչիբեյին սննդի, աջակցության և հասկանալու համար, ու մեծ
ախորժակով կերանք ու խմեցինք։
1993 թվականի մարտի 24-ին, ժամը 14.00-ին սկսվեց՝ հակառակորդը նախ մեզ «բարևեց» հրետանային համազարկերի օգնությամբ, այնուհետ՝ «գրադներից», հետո
«ողջունեց» մեզ անդադար, անընդմեջ կրակոցներով ականանետերից։ Մենք չգիտեինք, թե ինչպե՞ս և որտե՞ղ թաքնվել: Հարութ Սավադյանը կատակեց՝ ինչ է, մի՞թե մեզ կերակրողները լրջորեն մտադիր են սպանել մեզ: Սա ինչ՞ ադրբեջանական հյուրընկալություն է: Մինասը վազեց և ասաց, որ հենց մեզ վրա են գալիս տանկեր, զրահամեքենաներ, ԲՄՊ, ԲՏՌ և ՀՄՄ: Ես կապվեցի Փայտյանի հետ, գոռալով խնդրեցի նռնականետեր, արկեր, Սամվելը կրկին խոստումներ շռայլեց, բայց ի պատասխան ես սկսեցի վիճել նրա հետ, անվանելով նրան վախկոտ նապաստակ, շտաբի կռիս և շնագայլ, և հայտարարեցի, որ եթե շտապ զենք և զինամթերք չհասցնեն, ապա դիրքը թողնում ենք: Մոտեցավ Աշոտ Պետրոսյանը և
տեղեկացրեց, որ տանկերի հետևից և ձախից մեր կողմ է գալիս հակառակորդի հետևակը։ Ես վազեցի ձախ թևը, երևանցիները՝ Ղազարը չկային, ուրեմն լքել են դիրքերը, բայց ինչ արած՝ ապրել են ուզում, իսկ հակառակորդը փորձում է շրջապատել մեզ։ Ես նորից օգնություն խնդրեցի Փայտյանից, նա վերջապես պատասխանեց, որ արկերն ու նռնակներն արդեն ուղարկվել են, շուտով մարդիկ էլ կմոտենան։ Բայց մինչև մարտերի ավարտը մենք ոչինչ և ոչ ոքու չստացանք: Մինասն իր մարտիկների հետ պահում էր Լենինավանի կողմի դիրքը, որտեղ, ինչպես Ղազարը բացատրեց, գտնվում էր ադրբեջանական հետևակը: Ականանետերի ռումբերից շուրջը գրեթե հնարավոր չէր տեսնել։ Պարզ չէ, թե որտե՞ղ են երևանցիները, ղարաբաղցիները: Կապի են դուրս եկել ինչ-որ հրետանու հրամանատարներ՝ Հայկազը ու Իլյիչը, հրամայեցին դիմանալ ինչ էլ որ պատահի, ես նրանց ասացի, որ տանկերի, զրահամեքենայի և ՀՄՄ-ի դեմ միայն դուք կարող եք դիմադրել
ինքնաձիգերով և նռնականետերով՝ առանց արկերի, ուստի սպասում ենք Ձեզ: Աջից բղավեցին, որ Մինաս Եվայանը ծանր վիրավորվել է գլխից, ես վազեցի նրա մոտ, խնդրեցի՝ «Մինաս ջան, ես ու դու նորեկներ չենք, դու ինձ չես լքի, ճի՞շտ է»: Նա պատասխանեց՝ «Ազատ ջան, ասա ազերներին ու քո Արշոյին, որ չսպասեն՝ չեն տենա մեր մահը»: Հայկը հայհում էր երևանցիներին ու ղարաբաղցիներին, ովքեր լքել էին դիրքերը, ես նրան հանդարտեցնում էի, որ Հայկի նման հետախույզների համար, սա անհեթեթություն է՝ դուրս կգանք իրավիճակից։ Նա ժպտաց և ավելացրեց՝ «Ազա՛տ, դու իմ ականջին արիշտա մի կախիր, հիմա կկրակենք, և եթե ողջ մնանք, ապա առաջին հերթին կլուծենք քո սիրելի Փայտյանի ու Սամվելի հարցը»։
Ձախից բղավում էին, որ Սարգսյան Վարդանը վիրավորվել է կրծքավանդակից, ես Հայկին ուղարկեցի Համբարձումի մոտ՝ գնդացրի վրա, ինքս վազեցի Վարդանի մոտ։ Նա ամբողջությամբ արյան մեջ էր, վիրակապեցինք նրան, ես փորձում էի հանգստացնել նրան, բայց նա ինքն ինձ սկսեց հանգստացնել, թե, «մի անհանգստացեք, հրամանատա՛ր ջան, ամեն ինչ նորմալ է», և այդ պահին տականքները ինձ ոտքից վիրավորեցին։ Ստիպված կանչեցի Սամվելին և խնդրեցի առանց ավելորդ աղմուկի՝ օգնել վիրակապել: Ըստ երևույթին, հակառակորդը «հոգնեց» և երեկոյան կողմ դադարեց մեզ
«անհանգստացնել», թողեց շունչ քաշել, շնորհակալություն նրան: Գոնե հակառակորդն «հասկացավ», որ զենք չունենք կռվելու, և որ հանգստանալ է մեզ պետք։
1993թ մարտի 25-ին առավոտից սկսվեց նոր հարձակում, որին դիմադրելու նախկինի պես ոչինչ չկար։ Անելանելի
դրությունից դրդված՝ մենք սկսեցինք նետել հակահետևակային նռնակներ Ֆ-1 և ՁԲՆ (ձեռքի բեկորային նռնակ): Ես հասկանում էի, որ նռնակներով չես պատերազմի տանկերի, ՀՄՄ-ի և զրահամեքենաների դեմ, բայց լռում էի, որ տղաները խուճապի չմատնվեին ու չփախչեին։ Դա ինձ սովորեցրել էին Յուրա
Հովհաննիսյանը և Սուրիկ Սարգսյանը՝ «Մարտի ժամանակ ամենասարսափելին խուճապն է»։ Չհասցրինք ուշքի գալ, երբ անխիխչներն վիրավորեցին աջ ձեռքս, ես հազիվ էի քայլում, հիմա էլ ձեռքս… Իսկ չէ՞ որ մեզ վրա են գալիս 2 ՀՄՄ, 3 զրահամեքենա, տանկեր, վերադառնալ գյուղ չենք կարող, հակառակորդը չի թողնի և թիկունքից բոլորիս վերջը կտա։ Վիրավորվել էին Հալեբյան Հակոբը, Հովհաննիսյան Կորյունը, Հովանիսյան Կամոն, Մկրտչյան Հայկը, Սեմիջյան
Համբարձումը, Եվայան Մինասը, Սարգսյան Վարդանը, ես և այլոք, բայց կեցցեն՝ դիրքը չթողեցին: Մենք շվարել էինք, թե ինչու՞ մեզ չեն օգնում մերոնք, ո՞ւմ է պետք մեր մահը: Մի՞թե Մարդանյանը, Սարգսյան Սուրիկը և Հովանիսյան Յուրան նույնպես չեն լսում, թե ինչպես եմ ես Փայտյանից օգնություն խնդրում, իսկ նա գլուխն ազատում է դատարկ խոստումներով։ Չեմ կարող հարց չտալ՝ «Մի՞թե մեր «հարգարժան» Փայտյանը, որի պատճառով մենք թողեցինք ԱԻՄ-ը, չգնացինք Յուրա Հովհաննիսյանի ջոկատի հետ, հրաժարվեցինք միավորվել Կորյուն Ղումաշյանի և Ռուստամ Գասպարյանի ջոկատների հետ, չցանկացանք ստեղծել մեր անկախ ջոկատը, թաքնվում էր մեզանով և օգտագործում մեզ որպես «կենդանի թիրախ»։ Հանգիստ չի տալիս գլխավոր հարցը՝ ինչո՞ւ: Փառք Աստծո, Հայկն ու Համբարձումը գնդացրային կրակով չեն թողնում բարձրացնել հակառակորդի հետևակի գլուխը, հակառակ դեպքում մեզ վաղուց էին շրջափակել ու ոչնչացրել։ Բայց մենք չգիտեինք, թե որքան կարող են նրանք պահել մեկ գնդացրով: Լավ է, որ մթնեց, և հակառակորդը դադարեցրեց գրոհը։ Հայկն ասաց, որ չենք տեսնում Մեսրոպին և էլի մի քանիսին։ Դիրքերում 40-50 հոգուց մնացել ենք 8-10 մարդ, բայց մութ էր, բղավել չենք կարող, թշնամու հետևակը մոտ է, ուստի որոշեցինք զննել, տեղաբաշխել դիրքերը, վիրավորներին վիրակապել և բոլորին, բացի ինձնից, Ցոլակից, Համբարձումից, Կորյունից, Հարութից, Հայկից, Աշոտից, Կամոյից՝ հանգստանալ:
Առավոտյան կամ կգտնենք տղաներին, կամ դիակները կհավաքենք։ Սնունդը վերջանում է, ջուրը շատ քիչ է մնացել, ոչ մարդիկ, ոչ էլ օգնություն չենք ստանում։
1993 թվականի մարտի 26-ին մինչև ճաշը հակառակորդը կրկին սկսեց գրոհը։ Կամոն Աշոտի և մի քանի տղաների հետ գնացին աջ թևը, Հայկն ու Համբարձումը՝ ձախ թևի կողմ, որ մեզ չշրջափակեն: Եվ այդ պահին անխիղճ հակառակորդները ինձ գլխից վիրավորեցին, կարծես սրով անցան գլխիս միջով, ընկա, աչքերիս առաջ խամրեց, բայց գլխի եմ, ուրեմն ողջ եմ։ Վազեց Սամվել Հարությունյանը (նա կեցցե, գերազանց մարտիկ է և շտապ օգնություն բոլորի համար), ես հրամայեցի նրան առանց աղմուկի կապել գլուխս: Երեկոյան կողմ եկավ Աշոտը Ղարաբաղից (իմ կարծիքով՝ նրան այդպես էին անվանում), խնդրեց ռացիան, վիճեց հրետանու հրամանատարի՝ Հայկազի հետ: Նա զարմացավ, որ Աշոտը մեզ հետ է և ասաց, որ Փայտյանից ստացված տեղեկությամբ, հոկտեմբերյանցիների մի մասը փախել է, մնացածները զոհվել են, և ադրբեջանցիները գրավել են Պուշկին-Յալը: Դրա համար էլ մեր հրետանին կրակ է բացում մեր վրա՞։ Ես հասկացա, որ մեր «սիրելի» Փայտյանը մեզ արդեն թաղել է ու նույնիսկ չի ուզում վերցնել մեր դիակները։ Բայց պետք էր լռել՝ տղերքին խղճում էի, նրանք չէին լսել ռացիայով խոսելը։ Աշոտը (Ղարաբաղից) հայհոյելով Հայկազին և Փայտյանին հրամայեց շտապ մի քանի «նվերներ» ուղարկել։ Առաջին իսկ «նվերը» թիրախում հայտնվեց՝ հենց հակառակորդի տանկի վրա, մյուս տանկերը, ՀՄՄ-ն, զրահամեքենաները նահանջեցին։ Դա հրաշք էր, և մեր փրկությունը։ Հայկը բղավեց, որ ձախից հետևակն է բարձրանում։ Աշոտը (Ղարաբաղցին) հրամայեց գնալ հարձակման և ինքը վազեց դեպի ձախ, տղաները նրա հետևից, ես հազիվ քայլում եմ, բայց գնացի, ու հանկարծ պայթյուն, վիրավորվեց ղարաբաղցի Աշոտը։ Ես նրա հետ թողեցի Կամոյին ու Սամվելին, մնացածներին հրամայեցի կանգ չառնել։
Հակառակորդն սկսեց նահանջել, և մարտն ավարտվեց։ Մեզ մոտ բարձրացած ինչ-որ ղարաբաղցի մարտիկներ, շրջում էին, ինչ-որ բան փնտրում (ըստ երևույթին, ավար զենք), ես նրանց հանդիմանեցի, հրամայեցի նրանց տանել վիրավոր Աշոտին և այստեղից չքվել։ Ինձ համար այսօր էլ մնում է գաղտնիք ադրբեջանցիների մարտավարությունը՝ «Ինչո՞ւ նահանջել մեկ այրված տանկի պատճառով, չէ՞ որ մի քանի քայլ ևս, և մենք կամ կմահանայինք, կամ կնահանջեինք, քանի որ մեզանից շատերը վիրավորվել էին, շատերը փախել էին, մնացել էինք առանց զինամթերքի, և նրանք մեզ ոչնչացնելով՝ ուղղակի կվերցնեին շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձրությունը՝ Պուշկին-յալը»:
Մեր բախտը բերեց, որ հակառակորդն այն ժամանակ չվերսկսեց ռազմական գործողությունները։
Եվ, փառք Աստծո, բոլորս ողջ ենք:
Խնդրեցի Փայտյանին՝ ուղարկել մարդկանց և մեքենա, որպեսզի օգնեն վիրավորներին իջնել։ Սամոն փոխանցեց, որ ազատ մարդիկ չկան, մեքենաները և բժիշկները սպասում են մեզ, պետք է դանդաղ իջնեք (անասուններ, ոչ կռվում են, ոչ օգնում): Մոտեցան Հայկը, Մինասը, Սամվելը և Հարութը, ասացին, որ տղեքի մեծ մասին չեն կարողանում գտնել։ Հասկանալով, որ տղաները վիրավոր են, հոգնած, կեղտոտ, սոված, ոտքի վրա չեն կարող կանգնել, խնդրեցի թողնել ամեն ինչ ու բոլորով միասին գտնել մնացած տղաներին ողջ կամ մահացած, կամ գուցե վիրավոր: Եկան փոխարինողներ 8-10 մարդ Ղարաբաղից, նրանք մեզ ասացին, որ ձեր տղերքը փախել են, ներքևում են և ձերբակալված, ես ուրախացա (գոնե ողջ են), մնացածը
կորոշենք: Ավելի քան 2 ժամ փնտրեցինք, ոչ ոքի չգտանք, և կամաց-կամաց, օգնելով միմյանց, իջանք ներքև: Բժիշկ չկա, Սերգեյը (Վարձկան) մեզ ցավազրկող ներարկեց, Վոլոդի ՈՒԱԶ- ով Դրմբոյի հոսպիտալ տարան Հայկին, Կորյունին, Արթուրին, Համբարձումին, ինձ, իսկ Վարդանին և Մինասին
տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ։
1993թ. մարտի 26-ի երեկոյան Դրմբոյի հոսպիտալում ոտքիցս և աջ ձեռքիցս հեռացրեցին 3 բեկոր, շատ ամուր փաթաթեցին գլուխս: Խորհուրդ տվեցին շարունակել բուժումը Ստեփանակերտում կամ Երևանում։ Մնացածներին ներարկումներ արեցին, կապեցին, հացով շաքարով կարագ տվեցին, հյութեր, բժշկից գաղտնի բուժքույրը մի բաժակ կոնյակ և օղի հյուրասիրեց: Կեցցե բուժքույրը՝ բարեհամբույր, ուշադիր, հասկացող և քնքուշ աղջիկ: Առավոտյան հրաժարվեցին ինձ դուրս գրել, խորհուրդ տվեցին դիմել գնդի շտաբ: Պետք էր շտապ գնալ ազատել ձերբակալված տղաներին։ Կաղալով, գնացի գնդի շտաբ, որտեղ տեսա Ռեմիկ Մարդանյանին, Յուրա Հովհանիսյանին և Սուրիկ Սարգսյանին, գրկախառնվեցինք, նրանք ինձ շնորհավորեցին հաղթանակի առիթով, իմ տեղակալ Հայկ Մկրտչյանին ավագ լեյտենանտի կոչումի շնորհման կապակցությամբ: Ես կշտամբեցի Յուրային՝ ինչո՞ւ մեզ թողեցին, չօգնեցին, մի՞թե չէին լսել, որ մենք անելանելի վիաճակում էինք գտնվում առանց զինամթերքի, ռումբերի։ Յուրան ու Սուրիկը (իբր աննկատ) ժպտացին, և Յուրան բացատրեց՝ «Ազա՛տ ջան, հիմա տեսնում եմ, որ դու լավ մարտիկ ես դարձել և հրամանատար, բայց դու մոռացել ես, թե ի՞նչ եմ սովորեցրել քեզ ժամանակին, զգուշացրել: Մինչ դուք արնաքամ էիք լինում, Փայտյանը արդեն մեկնել և նախարարություն զեկուցել էր, թե
ինչպես է Կիրովականի իր ջոկատը պահելով Պուշկին-Յալի դիրքերը, ետ է մղել հակառակորդին։ Ձեր տղաների մի մասը փախել է՝ Փայտյանի կեղծ տեղեկությունների պատճառով, մյուսները «զոհվել» են։ Մտածի՛ր, թե ինչպես են զոհվել Եղոյան Ռուբոն և մյուսները, եթե չես հասկացել, պատասխանը կգտնես Փայտյանի մոտ, իսկ ավելի լավ է, քանի դեռ ուշ չէ, վերադարձիր ինձ մոտ»։ Ես ոչինչ չհասկացա նրա խոսքերից և խնդրեցի ինձ ուղարկել ջոկատ։ Բայց Յուրան և Սուրիկն մերժեցին, բացատրելով նրանով, որ առաջին հերթին պետք է
բուժվել՝ առջևում մարտեր են, և անհանգստանալու ոչինչ չունեմ՝ տղաները հանգստանում են, մնացածը ձերբակալված են, նրանց հետ կորոշենք, քեզ թույլ չեմ տալիս հոսպիտալից դուրս գալ, և չփորձես փախչել՝ կգտնենք, դու և քո նմանները, մեզ ողջ շատ են պետք ։ Ստիպված էի վերադառնալ հոսպիտալ: 1993թ. մարտի 28-ին ես փախա հոսպիտալից և պատահական մեքենայով գնացի Մոխրաթաղ գյուղ։ Կիրովականցիները ասացին, որ տղաները դիրքերում են, ինձ ներարկում արեց և վիրակապեց Սերգեյը (Վարձկան): Սերգեյ Միքայելյանը (Գամսա) ինձ կշտամբեց այն պատճառով, որ փախել եմ հոսպիտալից։ Կաղալով, գնացի դիրքեր տղաների մոտ, գրկախառնվեցինք, զրուցեցինք։ Տեսանք, թե ինչպես է Փայտյանը կիրովականցիների հետ բարձրանանում Պուշկին- Յալ: Հարութի և Հայկի հետ կամաց-կամաց մոտեցանք իրենց, ուզում էինք խոսել ձերբակալված տղաների մասին Արշոյի հետ, բայց Լոպազը (թիկունքի տեղակալ) և Ռոդենը փորձեցին վերադարձնել մեզ այն պատրվակով, որ ես կոնտուզիա ունեմ, հոգնած, թույլ և վիրավոր եմ, իսկ Արշոն՝ կիրովականցիների հետ նկարահանվում էր տեսանյութում։ Ասացին՝
կվերադառնան, հետո կխոսեք (ստացվում է, մենք կռվում ենք, իսկ նրանք կինոյում են նկարահանվո՞ւմ՝ կրկեսի ծաղրածուներ): Ավելի ուշ Աբոն (Քիթ մականունով) կասի, որ մենք ևս հայտնվել ենք տեսախցիկի օբյեկտիվում, բայց Արշոն հրահանգել է հեռացնել դրանք: Կամոն և Հայկը, ինձ մի կողմ քաշելով, հայտարարեցին, որ Փայտյանը, Ռոդենն ու Սամվելը տրամադրված են փախած տղաներին տալ արտակարգ դատարան, այնպես որ, ցանկացած եղանակով պետք է ազատ արձակել նրանց, վերադարձնել տուն: Առավել ևս որ մեր տղերքից շատերը առաջին անգամ էին կռվի մասնակցում, իսկ Փայտյանը՝ իր ջոկատ կոչվածներով նույնիսկ փորձ չարեցին մեզ օգնելու։ Վերադառնալով գյուղ՝ ես վիճեցի Սամվելի հետ, որ